02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որքա՞նով է ճիշտ օրենք ընդունել՝ մի քանի հեռուստաընկերությունների շահը հաշվի առնելով

՛՛Օրենքի այս նախագծի քննարկումը երեկ խորհրդարանում սկսվեց այն պահին, երբ դահլիճում քիչ մարդ կար, բայց որ ԱԺ բոլոր պատգամավորները իրազեկված լինեն, թե ինչի մասին է խոսքը՝ պարզաբանեմ՛՛,- ՛՛Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու՛՛ մասին օրենքի նախագծի շուրջ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վերջինս նշեց, որ գովազդի մասին օրենքն արգելում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը՝ բացի կոնյակից, հեռուստատեսությամբ, օրենքի փոփոխության հեղինակներն առաջարկում են այդ արգելքը հանել երեկոյան 22.00 մինչև առավոտյան 6:

՛՛Նպատակն է բարելավել հեռուստատեսությունների ներկայիս ֆինանսական վիճակը: Հեղինակներն ակնկալում են, որ տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ կարժենա ՛՛ԹՎ՛՛-ների եկամուտը՛՛,-պատգամավորը մատնանշեց նախագծի թերությունները: ՛՛Քաղաքակիրթ աշխարհը գնում է մի ուղղությամբ, ՀՀ-ն՝ այլ: ԱՄՆ-ում, տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը: Որքանո՞վ է ճիշտ օրենք ընդունել մի քանի հեռուստաընկերությունների շահը հաշվի առնելով, արդյոք սա անբարեխիղճ լոբբինգի տարրեր չի՞ պարունակում՛՛:

Գովազդի շուկան այս ոլորտում Վարդանյանի խոսքով՝ ամենաստվերայինն է և անձնական ու խմբակային շահերն ակնհայտ են : Պատգամավորը հիշեցրեց խորհրդարանին, երբ տարիներ առաջ ֆինանսների փոխնախարարը ՛՛Հանրայինի՛՛ ղեկավարին հարց է ուղղել, թե տարեկան գովազդից որքա՞ն եկամուտ եք ունենում.

՛՛Ասաց 300-ական դոլար… առաջարկեց բյուջեով լրացուցիչ 400.000 հատկացնել գովազդը հանրայինից հանելու պայմանով… տեսնեիք՝ ոնց հրաժարվեց, ոնց ընդդիմացավ՛՛: Վարդանյանը դեմ է այս նախագծին:

Ի դեպ, հանդես գալով խմբակցության անունից՝ նա առաջարկեց մեծամասնությանը հետ տանել այս նախագիծը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ