23 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Շերիֆը Ծառուկյանից փողերն է պահանջել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն,թերթի տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի եւ կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա եւ ԲՀԿ ղեկավար […]

BBC-ից “Արմենիա” հեռուստաընկերություն. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, ճանաչված լրագրող, վերլուծաբան, իրավապաշտպան Մարկ Գրիգորյանը, որը 10 տարի աշխատում էր աշխարհի խոշորագույն մեդիա կորպորացիաներից մեկում՝ BBC-ում, շուտով կաշխատի “Արմենիա” հեռուստաընկերությունում: Նա օրերս վերադարձել է Հայաստան։ Լրագրողը Հայաստանից հեռացել էր 2002—ի հոկտեմբերին իր դեմ կատարված մահափորձից հետո, որը դեռեւս մնում է չբացահայտված։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ընդդեմ միասեռականների` միասին են հայերն ու ֆրանսիացիները. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ “Համահայկական ծնողական կոմիտեի”, Դեմոկրատական կուսակցության, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի, “Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման” եւ եւս 6 կազմակերպությունների նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի նպատակը Ֆրանսիայում եւ աշխարհի տարբեր երկրներում գենդերային հավասարության քողի ներքո միասեռականությանն աջակցելու վերաբերյալ ընդունված օրենքների ու օրինագծերի դեմ սկիզբ առած հասարակական շարժումներին սատարելն է:         […]

Ի՞նչու են ռուսները հրաժարվել “Նաիրիտ”-ից. 168 ժամ

“168 ժամ”-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է “Նաիրիտից”, քանի որ գործարանի հանդեպ “Ռոսնեֆտի” հետաքրքրությունը պայմանավորված էր միայն մեկ հանգամանքով: Ռուսները պատրաստ էին գնել “Նաիրիտը” միայն այն դեպքում, եթե նրանց վաճառվեր նաեւ “Որոտանի” ՀէԿ-երի համալիրը, սակայն ՀՀ իշխանությունները ՀԷԿ-ը վաճառել են ամերիկյան “Կոնտուր Գլոբալ” ընկերությանը։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Գագիկ Հարությունյանը նախագա՞հ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, 2018-ի նախագահական ընտրությունների համար այնպիսի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ներկայությունը Բաղրամյան 26-ում իրեն չի խանգարի պահել ողջ իշխանությունը, ասենք՝ լինելով վարչապետ։ Մամուլի հրապարակումներով, հավանական թեկնածուներ են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Մեծ Բրիտանիայւոմ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ […]

Օլիմպիական խաղեր. մեդալների հաշվարկ

Շարունակվում են Սոչիի Օլիմպիական խաղերը: 5-րդ օրվա արդյունքներով մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է:                              Ոսկի      Արծաթ       Բրոնզ      Ընդհանուր 1.Գերմանիա         6            1              1              8 2.Կանադա […]

19-ամյա զինվորի կյանքը անհնար էր փրկել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների, Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած, 1995թ. ծնված Արշակ Զադարյանը երկկողմանի սուր թոքաբորբ է տարել եւ անհնար է եղել նրա կյանքը փրկել: Մինչ այստեղ բերելը նրան տարել էին Կանազի հոսպիտալ, որից տեղափոխել Մուրացան: Արշակը գաղտնի թոքաբորբ է տարել եւ նույնիսկ մինչ հիվանդության բացահայտումը 10օրով արձակուրդում է եղել: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հերթը հասավ Վարդանիկի աղջկան. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկան՝ Մանյա Ղուկասյանին, որը Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն էր, օրերս առաջարկվել է ազատման դիմում գրել: Մանյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի ավագ դուստրն է, 2012 թվականի ապրիլին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն, որին ավելի ուշ առաջարկվեց դիմում գրել, քան Վարդանիկի մյուս մտերիմներին եւ ազգականներին` հարգելով նրա վիշտը: Ղուկասյանի […]

Գիտնականները ընդդեմ տղամարդկանց դավաճանության սփրեյ են ստեղծել

Գերմանացի գիտնականները տղամարդկանց դավաճանության դեմ դեղ են հնարել: Սփրեյը ստիպում է տղամարդուն իր կնոջն աշխարհի ամենագրավիչ կինը համարել: Սփրեյն իր մեջ աքսիտոցին հորմոնն է պարունակում: Դա, ըստ սփրեյի հեղինակ Դիրկ Շելեի, այն հորմոնն է, որն արտադրում է մեր օրգանիզմը: “Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես է այդ հորմոնն ազդում ուղեղի վրա` զույգի փոխհարաբերությունների մասին մտածելիս”,- ասել […]

Հույժ գաղտնի

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության համագումարին ոչ մի քաղաքական ուժ կամ որեւէ այլ ներկայացուցիչ որեւէ կազմակերպությունից հրավիրված չէ: “Համագումարը լինելու է ներկազմակերպչական բնույթի ձեւաչափով, դրա համար հրավիրյալներ չկան”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Բնականբար, այդ իսկ պատճառով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ հրավեր չի ուղարկվել: Արդյո՞ք համագումարը կայանալու է “կանյաչնիում”. ասաց` տեղի եւ ժամանակի մասին լրացուցիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ