25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ո՞վ ելույթ կունենա. Փաշինյա՞նն ու Սեֆիլյա՞նը /վիդեո/

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօրվա դռնփակ նիստում քննարկել են ոչ միայն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, այլև մարտի 22-ին  Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժման կազմակերպած հանրահավաքի հարցը:

 Զուրաբյանի խոսքով՝ իրենք ընդունել են ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի հրավերը և կմասնակցեն մարտի 24-ի հանրահավաքին: Սակայն, նրա խոսքով, դեռևս որոշված չէ, թե պատգամավորը ելույթ կունենան հանրահավաքում, թե ոչ:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իրենք պայման են դրել, որ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը չպիտի ելույթ ունեան հանրահավաքին, ապա Զուրաբյանը հորդորեց չհավատալ այդ հրապարակումներին:  

՛՛Դա չի համապատասխանում իրականությանը, կան կազմակերպիչներ, այդ հարցերով իրենց դիմեք, մենք քննարկել ենք մեր մասնակցության հարցը, որևէ այլ խնդիր ես չեմ համարում մեր կոմպետենցիայի խնդիր՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ