22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային: Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:  Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. […]

”Մայդանցիները”ոստիկանության բաժանմունքների դռները այրել են

Կիեւի ոստիկանությունը հայտարարել է, որ նախօրեին Մայդանի 100-ավոր ակտիվիստներ վնասել են մի քանի ծառայողական մեքենաներ եւ այրել են ոստիկանության մի շարք բաժանմունքների դռներ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարները դիմակներով են եղել: Այժմ ոստիկանությունը ճշտում է միջադեպի մանրամասները:

Թափով դեպի Մաքսային միություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզով՛՛ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների իրականացման նախանշված ժամանակացույցը:

ԱԱԾ-ում մինչ օրս վառված են

Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:  Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է […]

Զինծառայողի մահվան առիթով քրգործ է հարուցվել

Երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող Արշակ Զադայանի մահվան առիթով պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝  ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Հիշեցնենք, որ Զադայանի մոտ սուր թոքաբորբ էր, որն արագորեն տարածվել էր: Նա ծառայում էր Արարատի զորամասերից մեկում, […]

Օլիմպիական խաղերում հանդես կգա Հայաստանի միակ կին ներկայացուցիչը

Սոչիում ընթացող Oլիմպիական խաղերում այսօր մրցասպարեզ դուրս կգա դահուկավազքի դասական ոճում(10 կմ) հանդես եկող Կատյա Գալստյանը: Նա Սոչիում Հայաստանը ներկայացնող միակ կին ներկայացուցիչն է: Մրցույթի մասնակիցների թիվը 76-ն է: Առաջին մեկնարկը կտրվի 14.00-ին, իսկ Գալստյանի համար` 14.35: Հավելենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Արթուր Եղոյանը և Սերգեյ Միքայելյանը, կիրակի օրը հանդես եկան սկիաթլոնի մրցումներում` 15 կմ […]

Ադրբեջանցի շունը ՛՛քաղաքական ապաստան՛՛ է խնդրում մերոնցից /ֆոտո/

Գլխավոր լուսանակարում պատկերված սեւ շունը Ադրբեջանի տարածքից է անցել հայկական սահմանային գոտի՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձել էին Արցախի հյուսիս-արեւելյան մասից մտնել սահմանային գոտի: Հայ զինվորնեերի պատմելով, հենց առաջին իսկ րոպեներից ՛՛ադրբեջանցի՛՛ շունը մերվել է մեր շների հետ: “Ընկերություն են անում, եսիմ … քաղաքական ապաստան ա ուզում երեւի լավ չեն […]

Միասեռ ամուսնություններ թույլատրվող երկրներից այլեւս չեն կարողանա ռուսաստանցի երեխաներ որդեգրել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի որոշմամբ` այն երկրների ներկայացուցիչները, որտեղ թույլատրվում են միասեռական ամուսնությունները, այլեւս չեն կարողանա հեշտորեն Ռուսաստանից երեխաներ որդեգրել, հստակ սահմանափակումներ կլինեն, տեղեկացնում է gazeta.ru-ն: “Որդեգրողներ կարող են լինել երկու սեռերի չափահաս անձինք, բացառությամբ անձանց, որոնք գտնվում են նույն սեռի անձանց միջեւ ամրագրված միությունում, որը ճանաչվում է որպես ամուսնություն եւ գրանցված է նման ամուսնություններ […]

՛՛44 տարի առաջ նախախնամությունը Արծիվ պարգեւեց՛՛

        Հարգարժան Խաչիկ Մայիսի, այսօր, փետրվարի 13-ը, մեր՝ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության եւ 300 մասնաճյուղերում անդամագրված  32.000-ից ավել անդամների համար, իսկապես, նշանակալից եւ պատմական օր է: 44 տարի առաջ նախախնամությունը Սյունյաց աշխարհին եւ ողջ հայությանը պարգեւեց՝ անձնվեր, հայրենապաշտ,  վստահված գործի մեջ՝ ճշտապահ,  խոսքի մեջ՝ երդվյալ, հայրենիքի, պետականության պաշտպանության գործին՝ մշտապես ինքնարյումով […]

Պահանջում են հարգել իրենց իրավունքը.բողոքի ակցիա ՀԷՑ գլխավոր մասնաշեքի մոտ

“Հայ էլեկտրոցանցեր” փակ բաժնետիրական  ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ընկերության գլխավոր մասնաշենքի մոտ:Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ աշխատակիցները վրդովված են, քանի որ նրանց աշխատավարձերից 8-ից 14 հազար դրամ է պահվել, որպես պարտադիր կուտակային կենսաթոշակ: Աշխատակիցները չեն պատրաստվում ընկրկել, նրանք նշում են, որ եթե չհարգվի իրենց իրավունքը կբռնեն արտագաղթի ճանապարհը: Ընկերության տնօրենը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ