02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Քաղաքական գործիչների սիրելի արտահայտությունները

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-յան իր էջում գրել է հայտնի քաղաքական գործիչների սիրելի արտահայտությունները: ”Մեր քաղաքական գործիչների սիրած բառերն ու արտահայտություններըՀովիկ Աբրահամյան – ՎարչապետՍտյոպա Սաֆարյան – ԱներձագՎահան Հովհաննիսյան – ԱգրեմանՀեղինե Բիշարյան – բոլոր քույրիկները, ի դեմս նոր պատգամավորիԳագիկ Ջահանգիրյան- որ պետական գործի չլինեմ, սաղ պատմելու եմԱրտաշես Գեղամյան – 10 անգամ էժան Թմբուկ Գալուստ Սահակյան- Մեր տեղը Եվրոմիությունն […]

Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների գերակշիռ մասը գողությունն է

 2013թ. հունվարից-հոկտեմբեր անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 17-ով: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 348 հանցագործություն՝ նախորդ տարվա 351-ի դիմաց:  Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:  Ինչ վերաբերում է հանցատեսակներին, ապա գողությունների թիվն […]

ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը վստահ է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ անդամակցի Մաքսային միությանը: ‘’Դա պետական և ազգային շահերից է բխում: Մենք տարբեր պետությունների հետ տարբեր հարաբերություններ ունենք, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:  Ինչ վերաբերում է Վիլնյուսյան գագաթնաժողովին, ապա պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը […]

Ավարտվել են Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունները. Հայաստանն այն չի նախաստորագրելու, կան նոր միջազգային հանձնառություններ

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.  Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու […]

Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության ամրապնդումը անշրջելի է.Սերժ Սարգսյան

Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովի լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում.     Մեծարգո՛ Նախագահ Գրիբաուսկայտե, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախ եւ առաջ շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի իշխանություններին ու […]

Վարչապետն ըմբռնումով է մոտեցել ՍԴՀԿ ատենապետի որոշմանը

Օրեր առաջ կայացած ՍԴՀԿ-ի համագումարում նոր ատենապետ է ընտրվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին օգնական Նարեկ Գալստյանը: Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ վարչապետն ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը: Գալստյանը շեշտեց, որ ապագայում վերականգնելու է կուսակցության վերջին տարիների բացթողումները:   Ներկայացնում ենք կուսակցության հայտարարությունը ստորև`  Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության նորընտիր վարչությունը նոյեմբերի […]

Արոնյանը կարող է ձեռնոց նետել Կառլսենին.Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը պատասխանել է թվիթրյան իր էջում տրված այն հարցին, թե ով կարող է ձեռնոց նետել նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենին՝ աշխարհի չեմպիոնի թագը նվաճելու համար: Ըստ Կասպարովի ֆավորիտները երկուսն են՝ Վլադիմիր Կրամնիկն ու Լեւոն Արոնյանը: Նշենք, որ հավակնորդների մրցաշարը կկայանա 2014թ. մարտին Խանտի Մանսիյսկ քաղաքում, որի հաղթողն էլ կկարողանա պայքարել Կառլսենի […]

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի եւ Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը, գրում է allTurkey.am-ը:  Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ 2014 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածի 4 մլն քմ տարածքն ականներից մաքրելու գործողությունները։ Հետաքրքրական է, որ սահմանամերձ տարածքներում ականազերծման աշխատանքները ֆինանսավորման […]

Կադրային ջա՞րդ

Սյունիքի մարզպետարանից ոչ մի վարչության պետ աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին մարզպետարանից: Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ մարզպետարանում կադրային ջարդ է սկսվել եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փորձում է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից: “Առնվազն ծիծաղելի կարելի է համարել նման տեղեկությունները: Եթե մարզպետը նման մտադրություն ունենար, ապա ֆինանսական վարչության […]

“Վեննաներս կկտրեմ կլցնեմ բանկի մեջ, առեք խմեք … ” /վիդեո/

Էջմիածին քաղաքի  Շահումյան փողոց տուն 23-ի բնակիչ Աշոտ Խուդոյանը կնոջ և չորս երեխաների հետ կրկին նախագահական նստավայրի մոտ է: Ընտանիքը շարունակելու է ժամանակավորապես դադարեցված նստացույցը: Նշենք, որ Խուդոյանը նստացույցը դադարեցրել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հանդիպելուց հետո.”Պարոն Կոստանյանին հանդիպելուց հետո ես մեծ ակնկալիքներ ունեի, որ իմ դիմումը կքննարկվեր և Արմավիր մարզից ընդհանրապես կհանվեր ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ