15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ով է լինելու քառյակի վարչապետը /վիդեո/

”Այդ աշխատանքը վաղուց սկսված է, որովհետև մենք իրականում հասկանում էինք, որ ինչ-որ պահի որոշման ենք հանգելու՛՛,- այսօր ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի նիստից հետո, լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով կառավարության անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին: ՛՛Խոսքը գնում է այն քայլերի, ծրագրի մասին, որը պետք է այսօրվա վիճակում ՀՀ որևէ կառավարություն կատարի՝ Հայաստանը այս վիճակից հանելու նպատակով՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե արդյոք քննարկվել է կադրային որևէ հարց, թե ով է լինելու վարչապետը, եթե կառավարությունը հրաժարական տա, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Որևէ հարց, որը կապված է կադրային, անձնական, անհատական նշանակումների հետ, չի քննարկվել: Մենք նման հարց չենք էլ դնում՛՛: Նա հիշեցրեց, որ մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի օրոք որևէ կառավարության մեջ ՀԱԿ-ը որևէ պաշտոն չի վերցնելու:

Հարցին, թե կարծում են, որ կարող են հաջողության հասնել, չէ որ մեծամասնությունը ՀՀԿ-ն է խորհրդարանում, իշխանական շրջանակներում համախոհներ ունե՞ն, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. ՛՛Մենք այնպիսի մի գործընթացի մեջ ենք մտնում, որտեղ կուլիսային բանակցությունները կարևոր չեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Մեր նպատակն է ապահովել համաժողովրդական մոբիլիզացիա`Ազատության հրապարակում: Այդ առումով նաև համատեղ միջոցառումներ են կազմակերպվում: Դրանք կլինեն նաև հանրահավաքների տեսքով և կզուգորդվեն խորհրդարանական զարգացումներին՛՛:

Իսկ ի՞նչ երաշխիքներ, որ այս գործընթացը դրական ավարտ կունենա, այս մասին պատգամավորը շեշտեց. ՛՛Այդ գործընթացի վերաբերյալ, որը մենք ձեզ հետ միասին նախաձեռնել ենք, ոչ ոք չի կարող հստակ երաշխիք տալ: Բայց երկիրն այն վիճակում է, երբ բոլորիս ուժերի համախմբում է պետք, այդ թվում նաև սկեպտիկ լրագրողների եւ լրատվամիջոցների: Իսկապես սկսվել է պրոցես, կա ժողովրդի արձագանք, զարթոնքի հույս: Մի քիչ դուք էլ հավատացեք, որ դրանից ոչինչ չեք կորցնելու՛՛:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այսօր նաև հայտարարել էին, որ ստորագրահավաք են սկսելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի 28-ի քառօրյայում ներգրավելու համար:

Այլ հարցերի պատասխանը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ