ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը: […]





































