Որ մթերքներն են թանկացել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ներկայացրեց մայիս ամսվա գների ցուցանիշները ՀՀ շուկայում: Նրա խոսքով՝ մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 1 0,8 % տոկոսով գնանկում: Սակայն նախորդ հինգ ամիսների համեմատ՝ 0.9 տոկոս գնաճ է եղել: Մեկ ամսվա կտրվածքով պարենային 13 ապրանքախմբերից վեցում արձանագրվել է 0,1% աճ: Առավել բարձր գնաճ է արձանագրվել մրգերի գներում, բանջարեղեն և կարտոֆիլի ապրանքային խմբում ամենաբարձր գնաճն է գրանցվել՝ 12,1%: Նվազել են ոգելիչ խմիչքի և ծխախոտի գները: Ծառայությունների, սակագների աճը կազմել է 7,0%:
Գնաճը պայմանավորված է եղել գազի և էլեկտրաէներգիայի թանկացմամբ: Մարտիրոսյանն ընդգծեց, որ 2014թ.-ի մայիսին 2013թ.-ի մայիսի համեմատ աճել են ձվի, հացամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի գները: