19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վտանգված է Հայաստանի պետականությունը. Դավիթ Շահնազարյան

Քիչ առաջ մեկնարկեց   ’’Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո’’  թեմայով քննարկում:

 Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը , որը հանդիսանում է քննարկման համակարգողը  նշեց, որ այսօր կայանալիք քննարկումը նվիրված է Աստանայում կայացած Եվրասիական միության ստեղծմանը միտված հանդիպումներին: Նա նկատեց, որ քննարկմանը հրավիրված են եղել նաև իշխող կուսակցությունից և համակարգից ներկայացուցիչներ, սակայն վերջիններս կրկին անգամ հրաժարվել են մասնակցել քննարկմանը, ինչը բացասական է դիտվում.’’Իշխանությունները ինքնուրույն կարծիք ասելու հնարավորություն չունեն: Նրանք սպասում են վերևից ասված խոսքին’’,-նշեց Իշխանյանը:

’’Համաձայնություն’’ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը  իր ելույթում նկատեց.’’Քննարկման դիսկուսիայի` բանավեճի բացակայությունը, այսօր կարևորագույն խնդիրներից մեկն է, և կարևոր է հենց այդ իմաստով, քանի որ նպատակ ունի ստեղծել մի այնպիսի հարթակ, որտեղ կարող է լինել քննարկում: Այլ տեսակետ կրողների խմբակցությունների ներկայացուցիչներ չկան: Մեր պետականության համար չափազանց վտանգավոր է, շատ կուզենայի, որ այսօրվա նման քննարկում Աժ-ում ևս լիներ’’:

Շահնազարյանը ասաց, որ  աշխարհում և խորհրդային տարածքում` ավարտվել է  հետ սառը պատերազմյան շրջանը, որը սկսվել է խորհրդան փլուզումից հետո, նախկին ԽՍՀՄԻ-ի տարածքում ավարտվել է նախկին խորհրդային տարածքը և մենք մտել ենք պատմական փուլ: ‘’Անկախությունից հետո այս 23 տարիներին մեզ հարկավոր էր  ամրապնդել մեր պետականությունը: Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, որ երեք պետություններ պայքարում իրենց պետականության համար` Վրաստանը, Ուկրաինան և  Մոլդովան: Դրանք այն պետություններն են որտեղ անկախության այս ողջ պատմության ընթացքում իշխանությունները փոխվել են ընտրությունների արդյունքում, իսկ մյուս պետություններում ներառյալ Հայաստանում այդպիսի բան տեղի չի ունեցել”,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

 Շահնազարյանի դիտարկմամբ Հայաստանը գտնվում է վտանգավոր իրավիճակում , այսինքն վտանգ է սպառնում մեր պետականությանը:

’’ Սեպտեմբերի  3-ից  հետո Հայաստանը առայժմ փորձում է մաս կազմել մի նոր խմբավորման, մի նոր այսպես կոչված միության, որը ինչպես էլ անվանենք  ՄՄ թե  Եվրասիական միություն, դա նորացվող ընդլայնվող Ռուսկան կայսրությունն է: եթե Հայաստանը դառնում է  Ռուսատանի բացարձակ վերահսկողության տակ գտնվող կազմակերպության անդամ, ապա Հայաստանում կոռումպացված համակարգը հավերժացվում է, արարողակարգային ընտրություններ են տեղի ունենում և առաջացնում մի շարք  վտանգներ”,- տեսակետ հայտնեց Շահնազարյանը և հավելեց, որ  Նազարբաևը ընդամենը հրապարակայնորեն տեղյակ է պահել, այս նոր միությունում գործող  խաղի կանոնների մասին.’’Որոնք են խաղի այդ կանոնները` հայտարարվել է հստակ, որ նոր միության տնտեսական սահմանների հսկողությունը իրականացվելու է’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ