Փաստորեն Նազարբաևն է Հայաստանում քննարկումներ իրականացնում. Արթուր Սաքունց
Այսօր ”Էրեբունի պլազա” հյուրանոցում կայացավ քննարկում ’’Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո’’ թեմայով : Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ելույթում նկատեց, որ այն որոշումները որոնք ընդունվում են իշխանության կողմից ,տեղի չեն ունենում այն մարմիներում, որտեղ հասարակությանը հնարավորություն կընձեռվի և կտրվի հարթակ կարծիքը հայտնելու համար:
’’Ըստ էության երեք երկրներ միասին ստորագրում են մի պայմանագիր, որը թեկուզ կոչում են տնտեսական, բայց աայնուամենայնիվ ինչպես ռուսական փորձագետներն են անվանում դա քաղական նպատակ ունի: Եվ այդ երեք երկրներից մեկը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահը: Միանշանակ է, որ եթե Պուտինը նման հարցը բարձրացներ, ապա ինքը որպես ՌԴի դաշնություն իրեն կդներ խոցելի իրավիճակում”, – նշեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի գնահատմամբ Ռուսաստանը շատ կուզենար, որ Մինսկի լծակը նվազեր, և ամբողջ նրա գործունեությունը վերցներ իր վրա:
“Այն երկիրը, որը առաջին պատասխանատուն է ապակայունացնող գործողությունների, ապա այդ երկիրը աջակցում է ուժի գործադրման սպառնալիքի գոյություն չունի այս տարածաշրջանում: Հիմա մի երկիր, որը բանակցում է մի ֆորմատով և հրապարակային հայտարարում է, որ որդեգրում է այլ սկզբունքը: Փաստորեն Նազարբաևն է Հայաստանում քննարկումներ իրականացնում, քանի որ նախագահը միայն նրան է պատասխանում: Մենք քաղաքացիներս Հայաստանում գոյություն չունենք”,-ասաց իրավապաշտպանը:
Աքունցը փոքր-ինչ հուսադրող փաստ համարեց, որ Ղազաստանում հասարակությունը հավավքել է, այնտեղ էլ մայդան բառը գոյություն ունի և հնարավոր է, որ այանտեղ էլ նման դրսևորում լինի: