”Հավաքականը չէր խաղում մարտական կազմով, ինչն էլ թողեց իր ազդեցությունը”. Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին ”Ալժիրի” դեմ խաղից հետո Известия-ի հետ զրուցել է կայացած հանդիպման մասին:
”Ծանր խաղ ստացվեց, հատկապես առաջին կեսում: Հաճելի է, որ 0-3 հաշվից հետո մեր թիմը չհանձնվեց և բնավորություն ցուցադրեց, սակայն մենք կարողացանք միայն մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: Մյուս կողմից մեր թիմը չէր խաղում իր օպտիմալ կազմով, ինչն ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա:
Պայքարը շատ էր, սակայն ժամանակակից ֆուտբոլում առանց դրա չի լինում: Զգացվում էր, որ մրցակիցը լավ էր պատրաստված ֆիզիկական տեսանկյունից։ Նրանք կոշտ էին պայքարում գնդակի համար, սակայն չափազանց կոպտություն մրցակցի գործողություններում չկար։
Արաս Օզբիլիսը մեկնել է Ամստերդամ, որտեղ պետք է անցնի բուժզննում։ Հույս ունենք, որ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի։
Բեռնար Շալանդը մեծ ցանկությամբ է աշխատում։ Նա հավատում է, որ Հայաստանի հավաքականը հաջողությամբ ելույթ կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլում։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մարտավարությանը։ Արդյունքը կախված կլինի նրանից, թե ինչպես կկատարեն մարզչի ցուցումները հենց ֆուտբոլիստները:
Ակումբում իմ ապագայի վերաբերյալ դեռ պարզություն չկա: Ամեն դեպքում ես մտադիր եմ շարունակել իմ ելույթները ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականի մակարդակում”,-նշել է Բերեզովսկին: