04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բրազիլիայի դեսպանը զգուշության կոչ է անում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեկնողներին

՛՛Ֆուտբոլը մեծ կիրք է ցանկացած բրազիլացու համար և միաժամանակ՝ աշխատանքի միջոց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նա նշեց, որ բոլորին հայտնի է՝ ինչ նշանակություն ունի ֆուտբոլը բրազիլացիների համար: ՛՛Բրազիլիան լավագույնս հաջողած երկրներից է ֆուտբոլի մեջ ու 5 անգամ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում՛՛,-նշեց դեսպանը:

Ինչ վերաբերում է Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն, ապա նա հայտնեց, որ խաղեր անցկացվելու են գրեթե բոլոր նահագներում՝ 12 կարևորագույն քաղաքներում, դրա համար բարելավվել են հյուրանոցների, մարզադաշտերի պայմանները: ՛՛Կատարված ծախսերը նպաստելու են աշխատատեղերի ավելացմանը, տուրիզմի զարգացմանը և ակնկալում ենք 30 մլրդ եկամուտ՛՛: Դեսպանը շեշտեց՝ իրենք հավատում են, որ կարդրանան իրենց նպատակները: ՛՛Բրազիլիայի ժողովուրդը կունենա լիարժեք ուրախության պահեր, քանի որ մենք իսկապես պաշտում ենք ֆուտբոլը: Ի նպաստ երկրի է արվում այդ ամենը՛՛:

Դեսպանը հայտնեց, որ Հայաստանից 10 մարդ է դիմել դեսպանատուն վիզաների համար:

Հարցին, թե մեկնողների անվտանգությունն ապահովված է, նա պատասխանեց. ՛՛Բրազիլիայի կառավարությունն անում է ամեն ինչ բոլոր հյուրերի անվտանգությունն ապահովելու համար, սակայն կան տեղեր, որտեղ պետք է առավել ուշադիր լինել, ինչի մասին մենք տեղեկացնում ենք Բրազիլիայի մուտքի արտոնագիր խնդրող անձանց՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ