02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ջերմուկի քաղաքապետը առաջադրվել է

2006թ-ից Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը կմասնակցի հունիսի 8-ին կայանալիք Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն: Ջերմուկի գործող քաղաքապետին ձեռնոց են նետել եւս երկու թեկնածու: Նրանք անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են. “Ջերմուկ” ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանն ու “Հայջրնախախագիծինստիտուտ” ՓԲԸ ավագ տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը: Հիշեցնենք, որ բացի Ջերմուկի քաղաքային համայնքից, քաղաքապետի ընտրություններ են նաեւ […]

Ի՞նչ է առաջարկվել Հրայր Թովմասյանին

Henaran.am-ի տեղեկություններով արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի է անցնելու Սահմանադրական դատարանում: Ըստ նույն աղբյուրի, հետագայում Թովմասյանը նշանակվելու է ՍԴ դատավոր: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը ինքն է խնդրել հանրապետության ղեկավարին՝ չշարունակելու աշխատանքը նոր կառավարությունում: Թովմասյանը լրագրողների հետ զրույցում չի մանրամասնել նախագահի հետ առանձնազրույցը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի կապակցությամբ

Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ “ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով” և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։ Հայաստանը, ի տարբերություն Արդբեջանի, բազմիցս է բարձր գնահատել և կարևորել ԵԱՀԿ […]

Արտագաղթի պատճառը հոգեբանական է. Առավոտ

Հայաստանում ստեղծված “գաղջ մթնոլորտի” պատճառով վերջերս երկիրը լքած՝ 25 տարվա գիտնական, հոգեբանական գիտությանների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանի խոսքերով՝ արտագաղթի հիմնական պատճառը մարդկանց սոցիալական վիճակը չէ, ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը։ Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը:  Ինքը՝ Վահան Ղույումչյանը, հնարավորություն ունեցել է ավելի վաղ հեռանալու՝ մասնագիտական վերապատրաստումների առիթներով, բարեկամների հրավերներով, բայց չէր լքում երկիրը՝ հավատալով, […]

Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին

Երեկ մայիսի 9-ին,  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  եւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը  Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին: Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել “Գրիգոր […]

Կլիչկոյի ընկերուհին ցուցադրել է իր կազմվածքը/ֆոտո/

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի ընկերուհին` դերասանուհի Հեյդեն Պանետերին հաճախ է քննադատության արժանանում իր կազմվածքի համար: Դերասանուհին ամեն դեպքում ուշադրություն չի դարձնում այդ խոսակցություններին եւ հպարտանում է իր կազմվածքով: ”Ես ունեմ նորմալ կազմվածք, ինձ դուր է գալիս իմ քաշը եւ չափսերը”,-ասել է Կլիչկոյի ընկերուհին: 

Գետինը մտնեն դրանք. ոստիկանապետը իր չարակամներին /վիդեո/

“Գետինը մտնեն դրանք”,-այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու են իրեն պաշոտնից հաճախ հանում: “Ես մնալու եմ դեռ մի 60 տարի: Տղաս էլ է Վլադիմիր Գասպարյան”,-ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ պայքարելու է չարակամների դեմ: “Նրանց բոլորի դեմ եմ, ովքեր հանունի չեն աշխատում, այլ շահի համար եւ դեմ են բարեփոխումներին”,-ասաց Գասպարյանը: Մանրամասները տեսանյութում:

Շարոն Սթոունի նոր, էրոտիկ լուսանկարները /ֆոտո/

56-ամյա հոլիվուդյան աստղ Շարոն Սթոունը ցուցադրել է, որ ժամանակը որեւէ իշխանություն չունի իր վրա: Դերասանուհին սեքսուալ ներքնազգեստով լուսանկարվել է իտալական GQ ամսագրի համար: Լուսանկարներում 56-ամյա դերասանուհին շքեղ տեսք ունի, ու թեեւ վերջերս լուրեր տարածվեցին, որ դերասանուհին կաթված է տարել, սակայն լուսանկարներից նման բան չի երեւում:

Ես հիմա արարատցի եմ, արտաշատցի եմ. Արարատի մարզպետ /վիդեո/

Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը ապրում է Արարատի մարզի Այնթափ գյուղում: Այսօր նա մասնակցեց գյուղում կազմակերպված տոնակատարությանը: Միջոցառումից հետո նրան մոտեցան գյուղացիները: Շնորհավորանքից բացի, նրանք համագյուղացի մարզպետին իրենց խնդիրները ներկայացրին: “Ես հլա իմ պարտականություններին չեմ անցել: 97 համայնք կա, հրավիրել են”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ