Ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը. Սպորտի նախարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ,օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ԷրիկասՊետրիկասը:
Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:
Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:
Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկագտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>> ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:
Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ: