“Այն բարեկեցիկ կյանքը , որ մենք ունենք Միկոյանի շնորքն է”
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով այն բարեկեցիկ կյանքը , որն այսօր մենք ունենք՝ Միկոյանի շնորքն է:
Ադիբեկյանի դիտարկմամբ չարժէ մեղքերի մեջ թաղել Միկոյանին, քանի որ .”Այն ժամանակ, ով Անգլիայում բարձրագուն զինվորական կրթություն էր ստացել չէր կարող շպիոն չլիներ: Միկոյանը, Սովետական միության երրորդ կարկառուն դեմքն էր: Ստալինը Վրաստանին պակաս վնաս չի տվել, բայց նրա արձանները Վրաստանում կան: Մի մարդ կա, որ համաշխարհային պատմության մեջ դեմք է և հայ է, չարժե՞ որ մենք իրեն մեծարենք”, -ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի հետ սակայն համաձայնվել չկարողացավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը. “Միկոյանի արձանը թող տանեն Մոսկվայում կամ Նյու-Յորքում դնեն: Երևանում՝ մեր նորագույն պատմության, մեր անկախ պետականության սիմվոլները պիտի լինեն: Օտարին էլ պիտի դա ներկայացնենք: Նժդեհի արձանը, ում շնորհիվ Զանգեզուրը մնաց՝ նրա արձանն օրակարգում չկա: Թող Միկոյանն հանգիստ իր գերեզմանում ննջի, ինչ ենք շուռ ու մուռ տալիս”:
Ճատարապետ Լևոն Իգիթյանն էլ իր դիտարկումները ասպարեզ բերեց. “Վերջին քսան տարում մեր երկրում ահավոր բաներ են կատարվում, և մենք չենք տեսնում, որովհետև մեր բնական վիճակն է: Հիսուն տարի հետո այս սպանությունների մասին մեկը մի բան կասի, մյուսը մի այլ ու կապակողնորոշեն սերնդին: Ենթադրենք Միկոյանը չէր ստորագրում, հայերի գնդակահարվածների թիվը կպակասե՞ր: Նրան էլ կգնդակահարեին, այդ ամենը մի մարդ էր որոշում: Սովետական մեծ պետության մեջ Հայաստանը իր արդյունաբերությամբ ու գիտությամբ երրորդն էր, ու դա Միկոյանի շնորհքն էր: Միկոյանը 20-րդ դարի հզոր քաղաքական գործիչների հնգյակի մեջ է: Կարելի է Միկոյանի արձանն ունենալ սև-սպիտակով, ես առաջարկել եմ, բայց չի ընդունվել: Ես ժամանակի արձանն եմ ուզում դնել”: