Չվերթերի 50 տոկոս աճ և 46 հազարով (37%) ավելի շատ ուղևորներ
Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված <բաց երկնքի> քաղաքականության արդյունք է:
2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Եթե 2013թ մայիսին <Զվարթնոց> միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. մայիսին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
|
Ուղևորների թիվը 2013թ. մայիսին |
Ուղևորների թիվը 2014թ. մայիսին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
Ժամանող |
58 571 |
78 982 |
+ 34.8 % |
Մեկնող |
66 692 |
92 449 |
+ 38.6 % |
Ընդամենը |
125 263 |
171 431 |
+ 36.9 % |
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:
<Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ