Նախախորհրդարանը կդառնա լեգետիմ ուժ /ֆոտո, վիդեո/
Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Նախախորհրդարանը հանրահավաքը: Հարթակում Նախախորհրդարանի անդամներ են “Ցեղասպանության հարյուրամյակն առանց ռեժիմի”, “Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի”, “Ձեռք-ձեռքի՝ Հայաստանի համար”, “Ազատության ծնունդը՝ ռեժիմի մահը”, “Ինքնիշխան հայկական պետություն” եւ նմանատիպ այլ պաստառներով: Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը ելույթ ունենալով մասնավորապես ասաց, որ Նախախորհրդարանը առաջիկա մեկ տարում դառնալու է իրավական սուբյեկտ, լեգետիմ ուժ: […]





































