31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Տիգրան Սարգսյանի ՛՛կադրը՛՛ համարվող փոխնախարարը

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է՝ նախկին փոխնախարար Կարինե Մինասյանի աշխատանքից հեռանալը որևէ կապ չունի ՄՄ-ի աշխատանքների հետ: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում:

Նկատենք, որ Կարինե Մինասյանը ՀՀ-ի` ՄՄ-ին անդամագրվելու հայաստանյան խմբի ղեկավարն էր, ըստ մամուլի՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մերձավոր անձանցից մեկն էր:  Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը, այս մասին նախարարը պարզապես նշեց. ՛՛Աշխատանքից ազատվել է իր կամքով, դա որևէ կապ չունի ՄՄ-ի աշխատանքների հետ՛՛:

Լրագրողի դիտարկմանը, թե լեզու չեն գտել, նախարարն արձագանքեց. ՛՛Մենք միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել ու դեռ շատ վաղուց՛՛: Հարցին`ինչ աշխատանքի կանցնի նախկին փոխնախարարը, նախարարը չմանրամասնեց. ՛՛Չեմ կարծում, որ նախարարությունում կլինի, բայց հաստատ առաց աշխատանքի չի մնա: ՛՛Լրագրողները հետաքրքրվեցին՝ ով է ղեկավարելու ՄՄ-ի աշխատանքային խումբը, ինչին նախարարը պատասխանեց, որ նախարարության մասով պատասխանատուներ կան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ