15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էդգար Մանուչարյանն ամուսնանում է

Եկատերինբուրգի ”Ուրալի” նախագահ Գրիգորի Իվանովը հարցազրույց է տվել 66.ru-ին, որում խոսել է նաև թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասին:

-Պարոն Իվանով, եթե խոսենք այն ֆուտբոլիստների մասին, ովքեր ավարտված մրցաշրջանում թիմում էին, ո՞վ ավելի շատ առաջադիմեց:

– Շատերն ուրախացրեցին: Օրինակ` Չիսամբան աճեց:Երկրորդ շրջանում ուրախացրեց Մանուչարյանը. երջանիկ եմ նրա համար, որովհետև միշտ գիտեի, որ նա ֆուտբոլիստ է: Այժմ նա ամուսնանում է, աղջիկն Ամստերդամում է սովորում, ամուսնությունից հետո կնոջն այստեղ կբերի: Եղել է, որ իր հարսնացուի հետ մինչև գիշերվա երկուսը խոսում էր (իսկ ժամային տարբերությունը 5 ժամ է կազմում), ինչից հետո մի քիչ քնում էր, ինչ-որ բլիթ ուտում, ինչի հետևանքով էլ վնասվածքներ էր ստանում: Այժմ Էդգարն ավելի հասուն է դարձել, լուրջ է, հասկանում է, որ հարկավոր է խաղալ: Ահա և արդյունքը”,-նշել է ”Ուրալի” նախագահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ