11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սունդուկյան թատրոնի վերազինման համար գումար կտրամադրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև արտահանման վարկային համաձայնագրի և կանխավճարային վարկային համաձայնագրի նախագծերին: Գործադրի հավանությունն են ստացել ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական երեք ընկերությունների միջև կնքվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման պայմանագրերի նախագծերը:

Նախատեսվում է մինչև 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:
Կառավարության որոշմամբ երաժիշտ, սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ավելի վաղ տրված տարկետման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. ձմեռային զորակոչը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ