02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

”Ուրալը” հաղթեց. Էդգար Մանուչարյանը վաստակեց 11 մետրանոց/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինուրգի ”Ուրալը” սեփական հարկի տակ ընդունել էր ”Կուբանին”: Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով մեկնարկային կազմում էր, 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Ասեւեդոն: 36-րդ րոպեին Իգնատեւը խփեց պատասխան գնդակը: 83-րդ րոպեին ”Ուրալին” հաղթանակ բերեց Դորոժկինի գոլը:

Որն է ծառայության գլխավոր դժվարությունը /վիդեո/

Հայոց բանակում ծառայող զինվորների համար ոչ մի դժվար բան չկա: Տավուշի մարզի N զորամասի զինվոր Նարեկ Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասացղ, որ արդեն տասը ամիս է, որ ծառայում է, և այսքան ժամանակ դեռ դժգոհելու առիթ չի ունեցել: ՛՛Սկզբնական փուլն է դժվար, դրանից հետո արդեն ավելի հեշտ է ստացվում՛՛,-պատմեց նա: Նույնիսկ կարտոը, ինչից հախաճ դժգոհում են […]

”Կշարունակեմ ելույթներս Հայաստանի հավաքականում”.Բերեզովսկի

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով օգոստոսի 5-ին կդառնա 40 տարեկան, մտադիր չէ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նշենք, որ ամռանն ավարտվում է Բերեզովսկու պայմանագիրը ”Դինամոյի” հետ: ”Առայժմ հասկանալի չէ՝ կշարունակեմ ելույթ ունենալ ”Դինամոյում”, թե ոչ: Այս իրավիճակում են թիմի շատ ֆուտբոլիստներ: Ղեկավարությունը սպասում է մրցաշրջանի ավարտին, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով կմնա […]

Մենք սիրում ենք քեզ նախագահ ջան. շուշեցի կինը անհամբեր էր /վիդեո/

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից շուրջ 6 տասնամյակ  անց հաղթանակի օրվան, որպես կրկնահաղթանակի հրավեր հայ ժողովուրդը տոնեց Շուշիի ազատագրումը:Փառքով պսակվեց “Հարսանիք լեռներում” օպերացիան: Այսօր, այդ հաղթանակից 22 տարի անց պատմական Շուշին ապրում է հայեցի, ադրբեջանական մինարեթների կիսաքանդ պատերը խոնարհվել են մեր քրիստոնյա հավատքի առաջ: Henaran.am-ը տեխնիկական պատճառներով մեկ օր ուշացումով Ձեզ կտրամադրի մեր շարքը, որը սկսվում […]

Կոտայքի նորանշանակ մարզպետը ներկայացվեց

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատեց մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում: […]

”Միասին հաղթենք Եվրատեսիլում”. Արաս Օզբիլիս

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար եւ կոչ արել այսօր երեկոյան Կոպենհագենում կայանալիք Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ քվեարկել Հայաստանի օգտին: ”Tomorrow 10.05.2014 THE GRAND FINAL ! Don’t forget to vote for Armenia #7 .. Let’s win Eurovision together”,- գրել է Օզբիլիսը:

Որևէ մեկը չմտածի, որ Հայաստանն որբի գլուխ է. Զոհրաբյանը՝ ՌԴ դեսպանին

”Չեմ կարծում, որ արժի ամեն մի հայտարարության այդքան ուշադրություն դարձնել, հատկապես որ դրան շատ հստակ արձագանքել է ԱԳ նախարարությունը: Ես պիտի միանամ այդ դիտարկմանը՝ ՀՀ-ում բոլոր հասարակական կազմակերպությունները գործում են օրենսդրության համաձայն՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես կարձագանքի ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Եթե Ռուսաստանում կան հասարակական […]

Սարսափելի իրավիճակ Ուկրաինայում. փողոցային կռիվների ընթացքում 20 զոհ կա /վիդեո/

Երեկ Ուկրաինայի Ազգային գվարդիան կրակ է բացել Մարիուպոլի բնակիչների վրա, քաղաք բրոնոտեխնիկա է մտել: Կրակոցների արդյունքում 20 հոգի է մահացել, գրում է Интерфакс-ը:  Ուկրաինայի ազգայնականները ներկայացրել են, որ ցուցարարները գրավել են տեղի մի շարք շենքեր, կրակել են, ինչի արդյունքում իրենք ստիպված են եղել հետ գրավել շենքերը: Սակայն ականատեսները պատմել են, որ Ազգային գվարդիան է կրակ […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝   Մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:   Երևանում`  10-ին հնարավոր է, 11-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ