04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կցուցադրվի ”Արմենիայի” եթերում

Մարտի 5-ին տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Կրասնոդարի ”Կուբան” մարզադաշտում կայանալիք հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է ”Արմենիա” հեռուստաընկերության եթերում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հանդիպումը սկսվելու է 18:00-ին:

Մասնակցել է նախագահը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ մարտի 2-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:

Արթուր Աբրահամը հաղթեց Շտիգլիցին եւ վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը/վիդեո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) հանդիպեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին (46-4, 26 նոկաուտ):  Մենամարտը ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին: Մրցավարներից երկուսն առավելություն տվեցին Աբրահամին` 114-111 եւ 115-110, երրորդըը` Շտիգլիցին` 113-112: Այսպիսով նա վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ 34-ամյա Աբրահամը եւ 32-ամյա […]

Անեսթեզիոլոգը 21 հիվանդի է բռնաբարել, որոնք անզգայացված են եղել

Կանադայի Օնտարիո քաղաքում անեսթեզիոլոգը համատեղելիս է եղել մասնագիտական գործունեությունն բռնաբարությունները: Բժիշկը վիրահատությունից առաջ անզգայացնելով` 21 կնոջ է բռնաբարել: Բժշկի արարքները բացահայտել է հիվանդենրից մեկը, ով ժամանակից ուշ է անզգայացել: Նրան դատարանը մեղավոր է ճանաչել ու դատապարտել 10 տարվա ազատազրկման:

Քոչարյանը` ”մարտի 1”-ից /վիդեո/

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինքն էլ է կարծում, որ մինչև իշխանափոխություն չլինի, ”մարտի 1”-ի դեպքերը չեն բացահայտվի, արձագանքեց, որ պետք է կարևորել այն, որ այդ արյունալի իրադարձությունների փուլն անցած է: ”Ամեն ինչ պետք է անենք, որ չկրկնվեն նման իրադարձությունները մեր երկրում”,-ասաց փոխնախարարը: Դիտեք` տեսանյութը:

Այդտեղից երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 21:00-ից Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ էր ՛՛Սասուն՛՛ ջոկատի հրամանատար, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը: Զոհրի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նա զրուցեց լրագրողների հետ: Միքայելյանը նշեց, որ չի ցանկանում գնհատական տալ այսօրվա ՀԱԿ-ի հանրահավաքին և ամսնավորապես ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: ՛՛Իմ չմասնակցելը ոչ մի բանով պայմանավորված չէր: Մի բան […]

Օլիմպիական արջուկի հետ բաժանման պատճառով աղջիկը լացել է/վիդեո/

Ինտերնետում մեծ ճանաչում է գտել Օլիմպիական խաղերի խորհրդանիշների հետ կապված դրվագը: Հեռուստացույցի առջեւ նստած փոքրիկ աղջիկը ձեռքով է անում արջուկին եւ մյուս խորհրդանիշներին: Դրա հետ միասին նա լալիս է:

Ով է դառնում Իվանիշվիլի, ով Սաակաշվիլի. Ա. Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր երեկոյան գտնվում էր Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եղել երեկոյան ժամը 19-ից: ՛՛Որևիցե մեկը չի մոռացել՝ վեց տարի առաջ ինչ է տեղի ունեցել այստեղ՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ եկել է հարգանքի տուրք մատուցելու ՛՛մարտի մեկի՛՛ զոհերի հիշատակին:  Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղ […]

Գիտի` Տեր-Պետրոսյանն ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

”Դժվար էր տպավորվել այդ ելույթով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` խոսելով ”մարտիմեկյան” հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, որի նորամուծությունը ”Ի՞նչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց” միտքն է: ”Իվանիշվիլուն չի ճանաչում, ի՞նչ գիտի` պակաս է, թե ավել: Ծառուկյանն իրա կադրն է, ժամանակին պարոն Ծառուկյանին վեր բարձրացնողներից մեկն ինքն է եղել, իր իշխանության […]

Սասունի հետ նաև Արարատ Զուրաբյանն է ու Նիկոլի որդին /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Henаran.am-ի թղթակիցը,  Մյանսիկյանի անվան հրապարակում հավաքվել են քաղաքացիներ՝ հարգանքի տուրքը մատուցելւո 2008թ-ի մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակին: Նշենք, որ այստեղ էր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով դիմավորեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Նրա հետ էր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին 14-ամյա Աշոտը: Նրանք ծաղիկներ դրեց հուշաքարին, ապա լրագրողներին Աշոտն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ