13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“Դուրս մեր գրպանից”. չկա՞ն բերման ենթարկվածներ /վիդեո/

“Դո՛ւրս մեր գրպանից” քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Երեւանի Բրազիլիայի հրապարակից ավտոերթ էր կազմակերպել հետեւյալ պահանջներով՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ համաներում հայտարարել, դադարեցնել բոլոր տեսակների տուգանքները՝ մինչեւ նոր կանոնակարգերի հաստատումը:

Երթի մեկնարկից անմիջապես հետո ոստիկանները փակեցին նախապես նշված երթուղու ճանապարհներից մեկը՝ պատճառաբանելով, որ այդ փողոցներում հնարավոր է արհեստական խցանումներ առաջացնեն:

Երթի մասնակիցները կանգնել էին եւ հրաժարվում էին ոստիկանության ուղղորդած այլ ճանապարհով շարժվել՝ նշելով, թե խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:

 Ոստիկանները նույնիսկ բերման ենթարկեցին վարորդներից երկուսին:  Այնուհետեւ ակցիայի մասնակիցները համաձայնության եկան ոստիկանության հետ՝ պայմանով, որ իրենք կվերադառնան այնտեղ, որտեղից սկսել են երթը եւ կսպասեն, մինչեւ բերման ենթարկված չորս վարորդներին կվերադարձնեն իրենց:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ