13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անաստաս Միկոյանը ստորագրել է…Տեր-Գուլանյանը չի ներում. բացահայտեց

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը  այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման  շուրջ բարձրացած աղմուկի մասին:

Գրողին զարմացրել է արձանի շուրջ բարձրացված այս տարատեսակ քննարկումները ու ինքնաարտահայտման ձևերը: Նրա դիտարկմամբ ավելի կարևոր հարցեր կան, որոնց շուրջ իսկապես արժէ ծավալվել.”Անկեղծ ասած, ինձ զարմացնում է արձանի շուրջ աղմուկը, ուրիշ դարդ ու ցավ չունի՞ ժողովուրդը…”,- ասաց մտավորականը:

Տեր-Գուլանյանը  նկատեց, որ Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ լինելու համար ինքը իր պատճառները ունի. “Այո, Միկոյանը պետական, քաղաքական մեծ գործիչ է, բայց միայն խորհրդային շրջանի եւ խորհրդային պետության համար: Նա այնքանով կապ ունի Հայաստանի հետ, որ ծագումով հայ է, այլ կապ մարդը չունի Հայաստանի հետ… Փողոցներ, դպրոցներ կան Միկոյանի անունով, տուն-թանգարան, հինգ հուշարձան, ուրեմն ի՞նչ իմաստ ունի վեցերորդ արձանը դնել, այն էլ Երեւանում: Իմ կարծիքով, Միկոյանին ավելի շատ հարգանքի է արժանացրել հայ ժողովուրդը, քան նա արժանի էր”:

 Մերուժան Տեր-Գուլանյանն նշեց , որ մի բանի համար չի կարողանում ներել Միկոյանին. “Տարիներ առաջ, երբ դեռ  “Գարուն”  ամսագրի խմբագիրն էի, իմ ձեռքն ընկավ Մոսկվային հասցեագրված մի փաստաթուղթ, որտեղ հինգ, թե վեց հոգով ստորագրել էին, այդ թվում նաեւ Անաստաս Միկոյանը, թե չի կարելի Ղարաբաղը եւ Նախիջեւանը թողնել Հայաստանի կազմում, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը իմպերիալիստական նկրտումներ կունենա եւ կուզենա դուրս գալ Ռուսաստանի կազմից ”,-պատմեց Տեր-Գուլանյանը:

Տեր-Գուլանյանը կոչ է Անում Ռուսաստանին դնել այդ արձանը, քանի որ Հայաստանում բավական չափով կոթողներ կան Միկոյանին նվիրված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ