13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Օզբիլիսի շարք վերադառնալու համար կպահանջվի 9-10 ամիս

Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հունիսի 11-ին երրորդ անգամ կենթարկվի վիրահատության: Այս մասին հաղորդում է Bobsoccer-ը:

Մինչ այդ, նրան 2007 եւ 2009 թվականներին Ամստերդամում վիրահատել էր հայտնի հոլանդացի վիրաբույժը, սակայն այժմ 24-ամյա կիսապաշտպանին կվիրահատի իտալացի բժիշկ Մարիանին: Նախնական տվյալներով, Օզբիլիսը բաց կթողնի 9-ից 10 ամիս, սակայն վիրահատությունից հետո ժամկետները կհստակեցվեն։ Ամենայն հավանականությամբ, նրան հարկավոր կլինի երկու վիրահատություն։ Երկրորդ վիրահատությունը հավանաբար կանցկացվի երեք ամիս հետո։

Հիշեցնենք, որ Օզբիլիսը ծնկահոդի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել Ալժիրի դեմ ընկերական խաղում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ