11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսից. Նազարյանը նեղսրտած է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը գնում են ստիպված:  և հավանաբար սկսած քննարկումնների ավարտից հետո՝ օգոստոսի 1-ից էլ արդեն կգործի նոր սակագինը։՛ ՛Դատապարտված ենք բարձրացնել, մի փոքրիկ՝ 0.5%-ի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է և լսել նաև լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին և ժողովրդի վրդովմունքը լսել։ Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդին։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք, երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք վիճակին՛՛,-նշեց նա։

Հարցին՝ եթե չբարձրացնեին, ինչ կարող էր լինել, Նազարյանը պատասխանեց. ՛՛Այսօր միայն Հայաստանի էլցացը արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնասների ունի, վարկային մեծ պորտֆել է կուտակել, իսկ սնման աղբյուրը չկա և կարող է հանկարծ հայտնվի բանկրոտի մեջ։ Բացի այդ ատոմակայանն ունի անվտանգության բարձրացման խնդիր՝ խորքային հորերի սառեցման համար, որովհետև այս սև ջուրը ցամաքել է, և հովացման համակարագի խնդիր կարող է լինել՛՛:

Նազարյանի խոսքով՝ սակագինը գործող 38 դրամից կարող է հասնել 45-ի հավանաբար օգոստոսի մեկից: Նա արդեն հաշվել և գնահատել է, որ այս 4 դրամը տարեկան կտրվածքով ընտանքիների վրա մոտավորպես 8000-ից 9 000 դրամով է բեռ առաջացելու։  Իսկ թե այսքան թանկացումններից հետո Նազարյանին չի հիացնում ժողովրդի համբերությունը, նա պատասխանեց. ՛՛Իհարկե. ես ձեր հարցի ենթատեքստը շատ լավ հասկանում եմ, այդ հարցից ես իրոք նեղված եմ և չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Մենք իրոք հաշվի առնելով մեր ժողովրդի այսօրվա մեծ մասի սոցիալական վիճակը՝ շատ դժվարությամբ ենք ոչ միայն ես, այլ բոլոր աշխատակազմը, որոնք նույնպես առանձնապես սոցիալապես ապահով չեն, նման որոշում կայացրել, բայց մենք օրենքով վերապահված գործառույթեր ունենք և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կառուց պետք է իր գործն անի՛՛։

Հարցին, թե հնարավոր է նման մի անակնկալ էլ գազի հարցում լինի, Նազարյանը հավատացրեց, թե մինչև տարեվերջ հաստատ գազը չի թանկանա։ ՛՛Այս տարի մինչև հունվարի մեկը չէ, նրանից հետո կդժվարանա, ասել, որովեհտև դա իմ խնդիրը չէ՛՛։ Հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է հարցը, նա պատասխանեց, որ իրենք անկախ մարմինն են, և իրենց գնահատականը տվել են, ուղղակի տեղեկացրել են և նախագահին, և վարչապետին, որ նման բան է սպասվում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ