10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Քոչարյանը ձուկ էր որսում ու լողանում էր ջրում…”

Այսօր Ֆեյսբուքում լրագրող Կարմեն Դավթյանը այսպիսի գրառում է արել.

“Չգիտեմ` արժե ֆեյսբուքյան ֆորմատով այս կարգի լուրջ խնդիրներ արծարծել եւ այնուհանդերձ ասելիք ունեմ:

Ամենեւին հիացած չլինելով Սերժ Սարգսյանի սիրասուն աչքերով, էլ առավել նրա վարած կադրային քաղաքականությամբ, այնուհանդերձ, կցանկայի համեմատական անցկացել գոնե մինչեւ այս պահը` նրա եւ Քոչարյանի` Ղարաբաղի առնչությամբ վարած քաղաքականության մասով:
Պատաճառն էլ Քոչարյանի այն միտքն է, թե Հայաստանն ու Արցախը յուրմտքում անանջատ են, ու Քի-Վեստն էլ դրա վառ ապացույցն է:
Այսպիսով. ինչ ունեցանք Քոչարյանի ժամանակ Ղարաբաղի պահով.
ա/.Ղարաբաղը դադարեց լինել բանակցային կողմ:
բ/.Տեղի ունեցավ հոկտեմբերի քսանյոթ… ինչու եմ սա արձանագրում, որովետեւ Քի-Վեստը` Գոբլի ծրագրի “կյանքի կոչումը”  էստեղից սկսվեց` թելբոթյան այցով /դեռ կանդրադառնամ/:
գ/.Ստամբուլի խարտիան ստորագրվեց, ուր Լիսաբոնից հետո գրվեց` Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին` տակը Հայստանի ստորագրությունը:
դ/.Լիպարիտյանն ասում է. մեր` ԼՏՊ-ի ժամանակ Լաչիննն ամբողջությամբ էր մնում Ղարաբաղին, հիմա` Մադրիդյան սկզբունքներով մի քանի մետրի մասին է խոսքը. 
Մադրիդյան սկզբունքները, օկուպացված տարածքների հետվերադաձը, Ղարաբաղի պլեբեսցիտը ընդունեվել են Քոչարյանի օրոք:
Սերժ Սարգսյանի օրոք:
ա/.Գոնե անցնող վեց տարիների ընթացքում ոչ մի ռեգրես չի եղել:
Պահպանեվել է եղածը: Ոչ մի նահանջ:
բ/.ԱՄՆ հինգ նահանգներ ճանաչել են Ղարաբաղի անկախությունը: Լուիզանան նաեւ` հայերի տեղահայությունն ու սպանությունները:
գ/.Ուորլիքը, իրենից առաջ Ֆասյեն, խոսել են` Ղարաբաղի` բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին..
Ստարտային վիճակն այսօր սա է:
Հիմա Քի-վեստի գլուխգովանության մասով:
Քի-վեստի մասին լավագույնս ասել է Վանոն.
Գնացին, սեպերը բացած քարտեզ նայեցին, հետ եկան Քոչարյանն ու Ալիեւը, թե <մեր Վոյինն ինչու էր սեպերը բացել, անհասկանալի է>. ասել էր Վանոն:
Այո, Քի- Վեստը, հոկտեմբերի քսայոթով սկսվեց, որովհետեւ Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը չէին ուզում Մեղրիի փոխանակում:
Ի դեպ. նույն Վանոն էլ ավելի լավ է ասել էս առնչությամբ.
Մեղրին Հայստանինը մնաց մեր, հետեւաբար Քոչարյանի կամքից անկախ. Ռուսաստանը չթողեց, որ “տանեն”:
Ու հիմա արժե՞ հիշեցնել, թե գավառացու իր մտայնությամբ ինչ էր անոմ Քոչարյանը Քի-Վեստում` Հեմինգուեյի կղզում:
Էս մասին արդեն Օսկանյանն է “ամենալավը” ասում. 
-Երեք օր շարունակ Քոչարյանը ձուկ էր որսում ու լողանում էր ջրում,… որպես բանակցային գործընթա՞ց
Ապաեւ` “Այդ օրը Քոչարյանն ասաց, որ հաջորդ օրը ուզում է սուզվել, նրանք արդեն ստիպված էին Մայամիից նոր ջրասուզակ թիկնապահներ բերել”, որ հետեւեն, թե բասկետբոլիստ Քոչարյանն ինչպես սուզվում ամերիկյան ջրերում. հիշում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը :
Բա հիմա արժե՞  հիշել, թե Ռամբյեում էլ ոնց էր Քոչարյանը գնացել զուգարան, օքուփեյշն տարածք, ռուսաստանյան համանախագահ Մերզլյակովի հետ համատեղ, որպես փախուստ բանակցային գործընթացից,.
որպես Հայաստանն ու Ղարաբաղը հայենսիրաբար փրկելու ճանապարհ…. 
Հ.Գ. Բա ցավ չապրե՞ս էս ամենի համար:
Բա չասես. փոխարեն քով-քովի գաք` երկրի համար էս դըժար օրերում, դրել երկրի մորթին ես կիսու՞մ:

Կարմեն Դավթյան”,-դիտարկել է լրագրողը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ