07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Նախագահը շնորհավորել է…

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

“Հարգելի պարոն Դավթյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բարձր ենք գնահատում Ձեր վաստակը Հայաստանի մշակութային կյանքի հարստացման գործում: Ձեր բազմամյա դիրիժորական և մանկավարժական գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր դասական նվագախմբային արվեստի զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և ամենայն բարիք”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ