10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գնացեք, ձեր գործը փողոցում արեք այդ դեպքում. ընդդիմությունն իշխանության սրտով է

՛՛Այդպե՞ս էիք դուք կարծում. ընդհակառակը ես շատ ուրախ եմ, որ շատ առողջ առաջարկություններ են եղել: Ես վստահ էի, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք մեր քննարկման առարկան կդառնան՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ուրախ է, որ քառյակը իր հրապարակած 12 կետերի մեջ չի պահանջում իշխանության հրաժարականը:

՛՛Ներկայացված առաջարկներն արդեն մեր կողմից հնչել էին, մի մասը՝ կառավարության ծրագրի ժամանակ, մյուս մասը՝ մեր ելույթների ժամանակ՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ  ներկայացված բոլոր առաջարկություններն էլ քննարկման առարկա են:

Ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը հերթով անդրադարձավ քառյակի ներկայացրած կետերին. ՛՛Ես կարող եմ հերթականությամբ գնալ. 1. վերացնել պարտադիր կուտակայինը: Դուք արդեն գիտեք, որ բավականին լուրջ գործընթաց է գնում և առաջընթաց կա: Շատ լուրջ բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրակացության, որ իրոք այդտեղ վերանայման խնդիր կա: 2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը, մենք լսումներ ենք կազմակերպել, և այդ հարցն էլ պետք է ուսումնասիրվի: Սա օրակարգային հարց է: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Շրջանառության հարկի մասին մենք ենք բարձրաձայնել, ավելի լավ առաջարկություններով ենք հանդես եկել՛՛:

Դիտարկմանը՝  ստացվում է, որ ՀՀԿ-ի կետերն են ներկայացրել, նա արձագանքեց.  ՛՛Դրա համար էլ շատ ուրախ եմ: Ես ասում եմ, որ սրանք առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից, և սա արդեն այն ընդդիմությունն է, որը մենք ուզում ենք, որոնց հետ կկարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել՛՛:

Հարցին, թե մինչև սեպտեմբերի 30-ը բավարար ժամկետ է բոլոր պահանջները կատարելու համար, Բաղդասարյանը պատասխանեց. ՛՛Մենք կառավարությանը պետք է հարցապնդում անենք : Որևէ արդյունքներ արդեն կտեսնեք: Եկեք նախապայմաններով չխոսենք, ինչ էլ լինի այդ ժամանակում , դա էլ կստացվի: Այդ բոլոր հարցերն էլ կան մեր ծրագրի մեջ՛՛:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց. ՛՛Իսկ չար մարդուց ի՞նչ եք սպասում ընդհանրապես: Տեսնո՞ւմ եք՝ բոլոր այս կետերը փչացնում են այդպիսի հայտարարությունները: Եթե դու չես սպասում, էլ ի՞նչի ես նման առաջարկներ ներկայացնում: Գնացեք ձեր գործը փողոցում արեք այդ դեպքում: Եթե քառյակը նստել, աշխատել է, ամիսներով աշխատել է, որպեսզի սա անի և եթե արել է, ու սպասելիք չունի, ես այդպիսի մարդու տրամաբանությունը չեմ հասկանում՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ