03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան կստեղծվի

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Նա հավելել է, որ եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կային, ապա այսօր բավականին ուշ է, եւ իրենք միայն գրառված անունները կարող են […]

Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ կազմից ու Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնում

Ուկրաինայի ԱԳՆ-ն շատ շուտով մեխանիզմ կմշակի, ահամձայն որի` այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները Ուկրաինա կարող են մուտք գործել միայն միջազգային անձնագրերով: Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի` ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, տեղեկացնում է Interfax.ru-ն:

Հարվածել է Սուրիկ Խաչատրյանը, իր վրա է վերցրել Զարզանդը /վիդեո/

Բուդաղյանների փաստաբան  Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից վերջերս արված մի շարք հայտարարությունների պարզաբանմանը: Հիշեցնենք, որ անցած տարի հունիսի 1-ին Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ տեղի ունեցած ընդհարման հետեւանքով սպանվել է գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը վիրավորվել էր: Կալանավորվել էին Խաչատրյանի տղան ու թիկնապահ, սակայն գործը կարճվել է, քանի […]

Ուկրաինան ՀՀ-ում իր դեսպանին հետ կկանչի ՞

Ուկրաինայի «Սվոբոդա» խորհրդարանական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դիվանագետներին կանչել Ուկրաինայի ԱԳՆ, որպեսզի Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տան: Այս մասին գրում է korrespondent.net-ը։ “Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Դա անթույլատրելի է։ Մենք պահանջում ենք շտապ հետ կանչել Ղազախստանից և Հայաստանից դեսպաններին”,-ասել է […]

”Ով ունի, թող նա մտածի”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է, որ Ղրիմի ու Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա: ”Միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքներն են, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ ընկավ, և չէր կարող ազդեցություն չունենալ: Սակայն ինչ ծավալով կլինի այդ ազդեցությունը, կախված է  հետագա զարգացումներից”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ […]

Մխիթարյանի ”Բորուսիայի” մրցակիցը հայտնի կդառնա վաղը

Երեկ կայացան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վերին հանդիպումները: Հենրիխ Մխիթարյանի ”Բորուսիան” չնայած պարտվեց սեփական հարկի տակ Սանկտ-Պետերբուրգի ”Զենիթին”, սակայն անցավ ¼ եզրափակիչ: Դորտմունդյան թիմի հնարավոր մրցակիցներն են հետեւյալ ակումբները. ”Բավարիա”, ”Ատլետիկո Մադրիդ”, ”Բարսելոնա”, ”Պարի Սեն Ժերմեն”, ”Չելսի”, ”Ռեալ Մադրիդ”, ”Մանչեսթեր Յունայթեդ”: Վիճակահանությունը տեղի կունենա վաղը Երեւանի ժամանակով 12.00-ին:

Ձերբակալվել են Նոր Նորքի զինկոմն ու նրա աշխատակիցը

Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի եւ քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց […]

”Իրար ուտելու եք”. Ծառուկյանը կզիջի՞ Րաֆֆուն

”Ասում են` փոխեք էս մարդուն, բերեք ուրիշ մարդ, քանի որ իրան չենք վստահում: Ես ռեալ դաշտից եմ, ուտոպիական դաշտից չեմ, և 1-ին գուարած 1 հավասար է 2-ի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով ԱԺ ոչ իշխանական ուժերի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին: Պատգամավորը շեշտեց, որ քաղաքականությունը հնարավորությունների տեղ է, ոչ […]

Վերջին հրաժեշտը Արա Շիրազին

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր, ականավոր քանդակագործ Արա Շիրազը /Արամազդ Հովհաննեսի Կարապետյան/ ծնվել է 1941 թ. հունիսի 8-ին, Երեւանում` տաղանդավոր պոետներ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքում: 1966 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր, 1987-1993 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ: Արա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ