18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոխվարչապետն այցելել է Գավառի Հացառատ թաղամաս

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի  ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս:

Փոխվարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները:  Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ա. Գեւորգյանն ընդունել էր հացառատցիներին եւ խոստացել, որ առաջիկայում  կայցելի եւ տեղում կծանոթանա խնդրին:

Մինչեւ բնակիչների հետ հանդիպումը, փոխվարչապետն այցելել է թաղամասում  գտնվող՝  Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել:

Փոխվարչապետի հետ հանդիպմանը բնակիչները  հիմնականում դժգոհել են  Գավառի քաղաքային իշխանությունների կողմից  թաղամասի նկատմամբ անուշադրությունից եւ  առաջարկել են թաղամասին ինքնուրույն համայնքի կարգավիճակ տալ: Նրանք մասնավորապես նշել են, թե թաղամասի  բնակիչների կողմից տեղական բյուջե փոխանցվող հարկային միջոցներն  ու համայնքի բյուջից թաղամասի համար  հատկացվող գումարներն անհամաչափ են: Բնակիչները  դժգոհել են  նաեւ թաղամասում ճանապարհների, մանկապարտեզի անմխիթար վիճակից:

Փոխվարչապետը բնակիչների ուղեկցությամբ  շրջայց է կատարել թաղամասում, այցելել մանկապարտեզ, ծանոթացել շենքային պայմաններին: Արձանագրվել է, որ ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը համալիր վերանորոգման կարիք ունի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնակիչների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի ներկայացուցիչներից կստեղծվի աշխատանքային խումբ, որը  կարձանագրի բոլոր խնդիրները եւ կփորձի  լուծումներ առաջարկել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ