Կիպրոսի հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել
Կիպրոսի թուրքաբնակ հատվածում գտնվող հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքը հայտնում է, որ հայերը պատարագին մասնակցելու համար կղզու հունական հատվածից անցել են մայրաքաղաք Նիկոսիայի թուրքաբնակ հատված, գրում է Ermenihaber.am-ը: Արքեպիսկոպոս Վարուժան Հերգելյանի կողմից մատուցված պատարագին մասնակցել է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լիզա Բաթենհեյմը, դեսպաններ, իմամ Շևքեթ Ալեմդարը: […]