18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

2014թ. հուլիսի18-ին,  ժամը  07.00-ի սահմաններում,  N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արտեմի Ավագյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում շարքային Գեւորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ