Ջերմուկի քաղաքապետը վերընտրվեց

Նախնական տվյալներով, Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը ձայների 70 տոկոսի առավելությամբ հաղթել է անկուսակցական, “Նորոգշին” ընկերության տնօրեն Կորյուն Ստեփանյանին:
Նախնական տվյալներով, Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը ձայների 70 տոկոսի առավելությամբ հաղթել է անկուսակցական, “Նորոգշին” ընկերության տնօրեն Կորյուն Ստեփանյանին:
Գորիսի թիվ 37/7 ընտրական տեղամասում սկսվել է քվեաթերթիկների մշակումը: Այս պահին երկու թեկնածուների՝ անկուսակցական Հրայր Յոլյանի եւ ՀՀԿ-ական Վաչագան Ադունցի քվեաթերթիկները հավասար են: “Հալալա գորիսեցուն”,-ասում են հանձնաժողովի անդամները: Այս ընտրատեղամասում 1868 ընտրողից մասնակցել է 945-ը:
Գորիսի թիվ 37/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության ավարտից հետո Henaran.am-ի թղթակցին թույլ չտվեց մտնել ներս` պատճառաբանելով, որ տեղամասի փակվելուց հետո իրավունք չկա որևէ անձի թողնել ներս: Այս պահին մեր լրագրողը ահազանգել է ԿԸՀ: Նշենք, որ ԿԸՀ –ի որոշմամբ, քվեարկությունից հետո լրագրողներն իրավունք ունեն ցանկացած պահի մուտք գործել և դուրս գալ ընտրատեղամասից: ԿԸՀ միջնորդությունից հետո […]
Ջերմուկի թիվ 1 դպրոցում, որը ընտրական տեղամաս էր՝ չկար ցուցանակ այդ մասին: Փոխարենը դռան վրա փակցված էր՝ “Ուշադրություն, քննություն է”: Չենք վիճում, գուցե ընտրությունները թեկնածուների համար քննությո՞ւնն է:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 48 մլն դոլար որպես ֆինանսական օգնություն: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան կայքում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, համապատասխան միջոցները ուղղված կլինեն ՛՛ հիմնական ռեֆորմների անցկացման ՛՛, իրավապահ մարմինների ուժեղացման և ՛՛ազգային միասնության ամրապնդման՛՛-ը:
Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ավագանու անդամ Հրայր Յոլյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր է ավագանու մանդատը: Նա պարզապես անիմաստ է համարում աշխատելը: Առաջադրվել է տեսնելով քաղաքում առկա իրավիճակը եւ արդար ընտրության դեպքում չի կասկածում իր հաթանակին: Թեկնածուի խոսքով, ընտրակաշառքների մասին խոսում են քաղաքում, սակայն Յոլյանը վստահ է, որ այս անգամ գորիսեցին չի վաճառվի: Նշենք, որ […]
“Ես գյուղում եմ, մասնակցել եմ քվեարկությանը: Հիմա էլ մեր տանը սպասում եմ քվեարկության արդյունքներին”,-ասաց Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիս Մուրադյանը: Վերջինս ԲՀԿ անդամ է, եւ միակ թեկնածուն է: Նշենք, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ա. Մուրադյանը գյուղում չէ “Երեկ չէի գյուղում, գնացել էի Իջեւան, որդուս տեսակցության ծառայում է բանակում”,- Henaran.am-ի հետ […]
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: 2 միավորով նա կիսում է 3-7 տեղերը: 5-րդ տուրում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:
Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Երեւանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը […]
Այսօր՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը մահացել է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատար,ազատամարտիկ, “Հանրապետություն” կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանը: Henaran.am-ի տեղեկություններով նա տառապել է ծանր հիվանդությամբ և բուժման նպատակով մեկնել է Փարիզ, որտեղ և մահացել է: Սմբատ Այվազյանը 1990-1995 թթ.-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի […]