05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Զինյալները զավթել են Լուգանսկի զորամասը

Ուկրաինայում այս գիշեր իրենց զինյալներն հսկողության տակ են վերցրել Լուգանսկի ներքին զորքերի զորամասը: Զինծառայողները հանձնվել են և կանգնել շարահրապարակում: Հաղորդվում է, որ շատ զինծառայողներ վնասվածքներ են ստացել: Զորամասի վրա հարձակմանը մասնակցել են 300 զինյալներ: Լուգանսկում իրավիճակը սրվեց հունիսի 2-ի գիշերը, երբ մի քանի հարյուր զինյալներ հարձակում գործեցին սահմանային զորամասի վրա: Երկու կողմերից գրանցվեցին տասից ավելի […]

Ինչ պատասխան պետք է տրվեր Նազարբաևին

”Նազարբաևի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս։ Առանց խորանալու ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ փոխխոսնակի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա, իհարկե, Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը և zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն […]

Արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:   […]

Միասնականացվել են վերահսկման մեխանիզմները

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններով: Մասնավորապես, վերահաստատվել է այն դրույթը, որ կրթական, այդ թվում՝ բժշկական մասնագիտական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր գործունեության թույլտվությունը պետք է ստանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Որոշման ընդունման նպատակը կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության, արտոնագրի պայմանների ու […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ

  ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:   Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը […]

Դիպուկահարից լավ կրակելու մասին…/վիդեո/

 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց  վերջին ժամանակահատվածում մեր ունեցած  տեխնոլոգիական նվաճումների՝ հակառակորդի դիվորսիոն խմբերի հայտնաբերման, հարձակումների կանխման եւ ճիշտ արձագանքման եղանակների մասին:  Նա ներկայացրեց  ՀՀ-ում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների նվաճումները պատերազմական ու խաղաղ պայմաններում հարձակումներին տեղին արձագանքելու գործում: Հայկական բանակը մեզ դեռևս ցույց է տվել […]

Նախարարը՝ դեսպանների բողոքներից

՛՛Ես նման տեղեկություն չլսեցի, իսկ դուք լսեցիք՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երբ հետաքրքրվեցին, թե դեսպաններն իրենից էլ են դժգոհել: Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ դեսանների հետ հանդիպման ժամանակ նրանք բողոքել էին, որ նախարարները ներդրումային ծրագրեր չեն առաջարկում, իսկ իրենց առաջարկներն էլ չեն ընդունում: ՛՛Վարչապետը […]

Հայաստանի հավաքականը մարզում անցկացրեց ”Վեհեն” ակումբի մարզադաշտում/ֆոտո/

Հունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց Շվեյցարիայից: Գերմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնեց, որ թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի ”Վեհեն” ակումբին պատկանող ”Բրիտա Արենա” մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները: Այսօր երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում: […]

Ապշեցուցիչ սելֆի Հիսուսի արձանի վրա/ֆոտո,վիդեո/

Զբոսաշրջիկ և լուսանկարիչ Լի Թոմսոնը աշխարհում առաջինը սելֆի է արել Ռիո-Դե-Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի վրա: Մինչ բարձրանալը նա իր ընկերների հետ միասին ստացել է համապատասխան թույլտվություն: Նրանք հաղթահարել են դեպի վեր տանող 12 սանդուղքներ, որոնք անցնում էին արձանի դրսից և ներսից:

Որևէ այդպիսի վախ չպիտի լինի. նախարարը՝ պարտադիրից հրաժարվողներին

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ