08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մահացել է սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը՝ “Տաքսի-տաքսիի” Ռոզը

 Հայաստանի թատերական գործիչների միությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ վախճանվել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, մեր կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մեր շատ սիրելի Սվետլանա Ռուբենովնան… Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, […]

Եռանախագահներն ընդգծել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սկզբունքներին. Հ. Նաղդալյան

   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 1994 թվականի հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Արդյոք նոր շեշտադրումներ պարունակում է հայտարարությունը , թե ոչ, թեմայի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանին.     -Նախևառաջ, պետք է նշենք, որ այսօր զինադադարի 20 ամյակն է. ուղիղ 20 տարի առաջ այս օրերին կնքվեց զինադադարը՝ հայ զինվորի […]

Ազնավուրը խցանում էր առաջացրել

Այս պահին Կենտրոնից դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզագհամերգային համալիր տանող բոլոր ճանապարհներին խցանում է: Պատճառը մեկ ժամ անց համալիրում սկսվող աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրի համերգն է: Հիշեցնենք, որ համերգին մասնակցելու են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները:

Վարդան Այվազյանը կղեկավարի

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի գազի հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նշենք, որ նախկինում հանձնաժողովի նախագահը Դավիթ Հարությունյանն էր, ով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է նշանակվել:

Բժիշկը ծեծել է անօգնական հիվանդին, ով ավելի ուշ մահացել է /վիդեո/

Պերմում ավարտվել է տեղի բժիշկ-անեսթեզիոլոգ Անդրեյ Վոտյակովի գործով դատավարությունը: Վերջինը նախորդ տարվա փետրվարին ծեծի էր ենթարկել սրտանոթային վիրաբուժության բաժնի հիվանդ Նիկոլայ Կուլեշովին, ով ավելի ուշ մահացել էր: Դատարանը բժշկին դատապարտել է ուղղիչ աշխատանքների եւ 100 հազար ռուբլի տուգանքի: Բացի այդ, նրան արգելվել է երկու տարի բժշկական գործունեությամբ զբաղվել, գրում է Pro Perm.ru-ն:  Դատարանը, մեղմ պատիժ […]

Արտակ Եդիգարյանը մասնակցել է ”Ժալգիրիսի” հաղթական խաղին

Լիտվայի գործող չեմպիոն ”Ժալգիրիսը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, առաջնության 13-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց ”Ատլանտասին”: Արտակ Եդիգարյանը խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին: ”Ժալգիրիսը” 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:  Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երեւանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Պայքարի կոչ. Արցախում խռովք կար /վիդեո/

Պատմական վայրերի հմայքը զորավոր է, պատմական վայրերի ոգին անկոտրում: Լինելով Շուշիում հասկանում ես, որ արյան ու հաղթանակի միջով անցած այս տարածքը հերոսացել է: Ինչքան էլ  անցնի ժամանակ վերքերի վրայով դեռ կքայլի հիշողության ստվերը, վերքերը դեռ ապաքինվում են…. Շուշի քաղաքում գտնվող Նարեկացի արվեստի միության սաները երգեցին… երգի մեջ կարոտ ու հայրենի տուն…երգի մեջ պայքար կար…. Մանրամասները՝ […]

Մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է, որ մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում […]

Ինչ է տեղի ունենում ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ազգային ժողովի նիստում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմելով խնդրեց պարզաբանում տալ, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացում։ ՛՛Բոլորին հետաքրքիր կլիներ իմանալ Արտաքին գործերի նախարության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարատության վերջին շրջանում ընթացող զարգացումների վերաբերյալ, քանի որ բոլորս գիտենք համանախագահող պետություններից մեկի ներկայացուցչի հայտարարությունը, հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված