11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վստահիր “Բիլայն”-ին ու կիմանաս ինչ է անտապասխանատվությունը. Ֆեյսբուք

Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Ղազարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Եթե ես իմանայի, որ իմ գործնական այցի հաջոցությունը Վրաստան կախված է լինելու բջջային կապից, ապա ես թերեւս երկար կմտածեի բջջային օպերատոր ընտրելու գործում: Բայց երեկ երեկոյան ես սովորականի պես ուղղակի սահմանն անցնելուց ակտիվացրեցի ռոոումինգ ծառայությունն կանխավճարային սակագնով գործող հեռախոսահամարիս համար (ի դեպ Բիլայնի օպերատորի ցուցումներին հետեւելով) եւ ոտք դրեցի անհասանելի տարածք:

Արդեն 24 ժամ է, ինչ իմ հեռախոսահամարը մուտքային զանգեր չի ընդունում, իսկ Բիլայն-ի կողմից բացարձակ անտարբերությունն ու որեւէ քայլ չձեռնարկելը իրենց տեխնիկական խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ հանգեցրել է իմ գործուղման կարելի է ասել տապալմանը: Երեք անգամ զանգահարեցի Բիլայն, ծախսեցի ավելին քան 8000 ՀՀ դրամ, պատասխանը նույն է. – հայտը ներկայացված է տեխնիկական բաժին:

Հայաստանում ընկերներս նույնպես առավոտյան հայտ են ներկայացրել Բիլայնի տեխնիկական բաժին, բայց մինչ այժմ որեւէ անհրաժեշտ քայլ չի ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ եւ ստացել են նույն անհետեւողական պատասխանը : 

Ես Ձեզ եմ դիմում, հարգելի Բիլայն, ով է փոխխատուցելու Ձեր կողմից ինձ պատճառված նյութական վնասը եւ բարոյական վնասը: Երբ եք դուք ի վերջո մտածելու, ապահովելու եւ պատասխանատվություն կրելու Ձեր հաճախորդին անպատշաճ ու անորակ սպասարկելու համար”:

 

Լուսանկարը Տիգրան Ղազարյանի Ֆեյսբուքի էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ