03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը շոգի պատճառով կրճատեց ելույթները. ամենաշատը Արթուր Բաղդասարյանին /ֆոտո, վիդեո/

Հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված  «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը բացեց Ազգային ժողովի  ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով,  էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկացումների մի շղթայական ռեակցիա է լինելու, եւ առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր ժողովուրդը կհայտնվի ավելի ծանր վիճակում: “Մենք պայքարելու ենք, թույլ չենք տալու՝ այս որոշումն ի կատար ածվի: Ոչ թանկացմանը’,- ասաց նա:

Քանի որ այսօր ամենաշոգ օրն է, ապա ՕԵԿ նախագահությունը, ըստ Մարգարյանի, որոշեց կրճատել ելույթները: “Սակայն շատ ժամանակ կհատակացնենք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի խոսքին”,-ասաց նա:

ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը մեկ անգամ եւս հավաքվածներին հիշեցրեց, որ իրենք միշտ էլ պայքարել են օլիգարխիայի դեմ։

“Եթե մենք այսօր չփակենք մեր գրպանը եւ ժուլիկին ցույց չտանք իր տեղը, ապա մենք արդյունքի չենք հասնի եւ մշտապես կբողոքենք միայն։

Մենք հավատարիմ ենք մնացել մեր առաքելությանը։ Մենք պայքարել ենք ավանդների վերադարձման, մանկապարտեզի, դպրոցի, բուհի համար, պայքարել ենք փոքր եւ միջին բիզնեսի համար։ Որքան էլ որոշ մարդիկ լցված են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին սեւ փիառ անելով, ի հեճուկս նրանց՝ ձեր ներկայությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չենք սխալվել”,- ասաց տիկին Բիշարյանը: ՕԵԿ փոխնախագահն ասաց, որ ՕԵԿ-ն ազնիվ է նույնիսկ իր սխալների մեջ ու երբեք ի տարբերություն շատերի չեն չարախոսում:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ