23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բուժհաստատություններում կխստացվի հսկողությունը

“Ավան” հոգեկան առողջության կենտրոն, “Նուբարաշեն” հոգեբուժական կենտրոն, “Նորք” հոգեբուժական կենտրոն, “Սեւանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց” Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները եւ համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել “Սեւանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից”:

Միաժամանակ, շրջաբերական  կուղարկվի հանրապետության բոլոր բուժհաստատություններին` հանձնարարելով խիստ հսկողություն սահմանել`  դեղերի ձեռքբերման, պահպանման եւ կիրառման գործընթացում բացառելով սահմանված կարգի խախտումները։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ