Պիտի մաքսային խնդիրները դյուրացվեն, համապատասխան իրավական դաշտ ստեղծվի, որ իրանցի գործարարները ներդրումներ անեն
ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր ասուլիսում նախ ցավակցություններ հայտնեց Ուկրաինայում կործանված Մալազիայի ինքնաթիռի զոհերի հարազատներին: ՛՛Մենք ինքներս էլ դրա ցավը զգացել ենք մեր մաշկի վրա՛՛,-ասաց դեսպանը, ցավակցեց ու մաղթեց տոկունություն:
Ապա խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ նա ասաց, որ շատ խնդիրներ են առաջացել ու դրանց լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի, այլև տարածաշրջանից դուրս գտնվող երկրների օժանդակությունը: Իրաքի հետ կապված նա նշեց, որ ականատես ենք մի խմբավորման գործունեության, որ անավափոխվել է ու կոչվում է ”ԴԱԵՇ”, որ մարդկային խառնվածքի հետ որևէ առնչություն չունի: ՛՛ԴԱԵՇ՛՛-ի ներկայացուցիչները Իրաքում, աջակցություն ստանալով տարբեր ուժերի կողմից, ԲԱՍ կուսակցության կողմից, ավելի են ոգևորվում: ՛՛Դաեշն՛՛ ահաբեկչական խմբավորում է, նրան ֆինանսական, սպազինություններով մեծ աջակցություններ են անում: Այդ խմբավորման կողմից ոճրագործություններն իրականացնելու հատուկ նպատակ ունեն, և տարածաշրջանի ապագայի անվտանգությունը վտանգված է, այդ թվում նաև այն երկրների, որոնք աջակցում են այդ խմբավորմանը՛՛:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Իրանի գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում, ապա դեսպանը պատասխանեց, որ դրա համար համապատասխան օրենքները պիտի ավելի պարզեցվեն, մաքսային խնդիրները դյուրացվեն, համապատասխան իրավական դաշտ ստեղծվի, որը ֆինանսական ապահովություն կխոստանա: