14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանրային խորհրդի անդամից տուն են խլել և տվել պարսկահայի. բողոքի ակցիա /վիդեո/

Այսօր, օրենքի հետ առնչվող տարբեր  հարցերով՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին մի խումբ քաղաքացիներ: Քաղաքացիներին էր միացել նրանց հարցերով մտահոգ Փաստաբանական պալատի փաստաբան Սուսաննա  Հարությունյանը:

Անհատ ձեռնարկատեր  Արմենուհի Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ցանկանում է, որ օրենքը ուժ ունենա ու իրեն կարող է օգնել միայն ՀՀ դատախազը:

”Մեզ շպրտում են առանց քննություն անելու, ու մենք բոլորով պիտի դիմենք մեր գործերը առանձին-առանձին լսելու համար՛՛,-ասաց Հարությունյանը:

Հանրային խորհրդի անդամ Կարինե Խորասանյանը այստեղ է եկել իր անձնական հարցով: Նրանից խլել են իր մեկ սենյականոց բնակարանը և տվել պարսկահայի:

՛՛Այդ տունը մեզ տրվել են ժամանակին մեզնից վերցված 36 սենյակի փոխարեն: Մեր տոհմը հին տոհմ է և Երևանում շատ բան ենք ունեցել՛՛,-ասաց Խորասանյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ