07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

՛՛Տղա ջան դու շատ պուճուր ես, որ սովորացնես՛՛ /վիդեո/

Հունիսի 19-ին ՛՛Դուրս մեր գրպանից՛՛ նախաձեռնությունը կազմակերպել էր մեքնաներով երթ Արշակունյաց պողոտայից դեպի Կենտրոն: Սակայն ոստիկանները խոչնդոտեցին նրանց և 1 ժամից ավել մեքենաները կանգնած էին տեղում: Այդ ընթացքում, երբ լրագրողներից մեկը փորձում էր նկարահանումներ կատարել ոստիկանը արգելեց նրան՝ ասելով.՛՛ Տղա ջան դու շատ պուճուր ես, որ սովորացնես ինձ՛՛: Դիտեք նաեւ տեսանյութը:

Ես որևէ կերպ հատկապես Ձեզ նկատի չունեի. նախարարը՝ Աղվան Վարդանյանին

  Ազգային ժողովի այսօրվա նիստը շարունակվեց Նպատական սոցիալական վճարի փաթեթի քննարկումներով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շարունակեց պատասխանել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցերին, և անդրադարձավ համակարգին չմասնակցելու դիմումի ձևաչափին. ՛՛Կա երկու ձևաչափ՝ կամ բոլորը համակարգի ներսում են, ով ցանկություն չունի մասնակցելու, դիմում է գրում և համակարգին չի մասնակցում, երկրորդ ձևաչափը, որ բոլորը […]

Ադրբեջանի հերթական դիվերսիան. զոհեր հայկական կողմից /լրացված/

Հունիսի 20-ի լույս առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախի 3-րդ պաշտպանական  շրջանի ուղղությամբ: Մարտական հենակետում մահացել է  ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող1988թ.ծնված Նարեկ Պողոսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա չհերքեց նաեւ Yerkir.am-ի այն տեղեկությունը, մի զինվոր էլ մահացել է Արարատում տեղակայված հենակետում: Այս անգամ նույնպես թշնամու կրակահերթից: […]

Եվրասիական քննարկումներ` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում

Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների եւ կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, զրուցեցինք ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ: -Ի՞նչ շրջանակներում եւ ինչ թեմայի շուրջ է  հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք. -Նախ ասեմ, որ […]

Ծննդաբերած կանանց կուտակայինը դարձնել 10 հազար դրամ

Ազգային ժողովի նիստում Կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությանը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ոչ թե հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, այլ հանդես եկավ առաջարկով ՝ խնդրելով նախագծում հաշվի առնել նաև հղի կամ ծննդաբերած կանանցից գանձումներ կատարելու հարցը։ ՛՛Ստացվել է` հարցն ընդգրկված է այս օրենքով […]

ԲՀԿ-ը դեռ կկողմնորոշվի

՛՛Ի՞նչից իմացաք, որ չի կողմնորոշվում, կքննարկենք, կասենք էլի, թողեք, մինչև վերջ կարդանք՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը չի կողմնորոշվում Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությանը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Մարգարյանը նշեց, որ նախագիծը երկու օր առաջ երեկոյան են ուղարկել իրենց, և դեռ չեն հասցրել […]

ԱԱ-2014. Կոլումբիան հաղթեց Կոտդիվուարին/վիդեո/

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը հանդիպեց Կոտդիվուարին։ Ամերիկյան հավաքականը հաղթեց մրցակցին 2-1 հաշվով։ Կոլումբիացիներից աչքի ընկան Ռոդրիգեսն ու Կինտերոն, իսկ աֆրիկյան հավաքականից՝ Ժերվինյոն։

Միայն իմ դիակի վրայով. Անին վճռական է

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքը ժամանակին եղել է քաղաքային ակումբ: Այսօր պատմամշակությաին արժեք հանդիսացող այդ շենքը գրեթե փլուզման եզրին է: Աֆրիկյանների տունը թեև պահպանվում է պետության կողմից, սակայն վերջին տարիներին վերածվել է հասարակական զուգարանի ու միայն համարակալած քարերն են հիշեցնում շենքի պատմաշակութային հուշարձան լինելու մասին: ՀՀ կառավարության դեռևս 07.10.2004թ. հ.1616-Ն որոշմամբ նշված […]

Օմբուդսմենի միջամտությամբ կանխվել է ուսանողի ապօրինի զինակոչը

Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից եւ ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաեւ ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել:       Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ եւ Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել  է վաղաժամ զինակոչից:       Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի […]

Հենց ՀՀԿ-ն գնաց Ծաղկաձոր, զարմացա՞ք. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր անդամներին: Ըստ Շարմազանովի դա ոչ ֆորմալ, հանգիստ անկաշկանդ հանդիպում է: -Նմանատիպ մի հանդիպում իրականացրել ենք մեր համագումարից հետո, էլի ոչ ֆորմալ, սեղանների շուրջ, ընկերական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ