16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հայ պաշտոնյաների նախընտրած հանգիստը

Ամենաշատ տուրիստ ընդունում է Կալիֆորնիա նահանգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ զբոսաշրջիկները ավելի շատ այցելում են նաև Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա և Գերմանիա: Ադիբեկյանի խոսքով՝ ներկայումս զարգանում է սեքս-տուրիզմը, լեռնագնացությունը:

Հարցին, թե տուրիզմի որ տեսակներն ու որ երկրներում են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները, ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Սամվել Խուդոյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ հայ պաշտոնյաները սիրում են նավով զբոսաշրջության գնալ: ՛՛Մի քիչ ավելի թանկ հաճույք է ու ավելի ապահով, սակայն դա խիստ անհատական է՛՛,-նկատեց նա: 

Նախագահների հետ կապված հոգեբանն ասաց, որ չի կարելի միանշանակ նշել, թե որտեղ են սիրում հանգստանալ նրանք: ՛՛Կա նախագահ, որ Աֆրիկայում է սիրում հանգստանալ՛՛,-նշեց Խուդոյանը: Իսկ սոցիոլոգն էլ հավելեց, որ հայ պաշտոնյաներից ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խումբ ունի, ում հետ գնում է Սիբիր: ՛՛Էքստրիմի սիրահար է, ինչը շատ ճիշտ հանգիստ է՛՛: Հարցին, թե արդյոք ճիշտ կլինի, որ մյուս պաշտոնյաներն էլ էքստրիմ հանգիստ անցկացնեն, սոցիլոգը պատասխանեց, որ քաղաքական գործիչ լինելն արդեն էքստրեմալ գործողություն է: ՛՛Քաղաքականությունն ամենաէքստրիմ գործունեությունն է՛՛:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ