ԱԳ նախարարն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամին

Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և […]