17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ամառային դպրոցում լրագրողները ծանոթացան Հայոց ցեղասպանության լուսաբանման հիմնահարցերին

Հուլիսի 11-12-ը “Պրոսպեկտուս” տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոն” ՀԿ-ի եւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ “Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը” խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երեւանյան, այնպես էլ մարզային եւ սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր […]

Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ մտահոգ է. Մանվել Եղիազարյան

՛՛Պատերազմը վաղուց է սկսվել, ուղղակի չէին ասում առաջ, որովհետև սկսելը հեշտ է, հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ի պատասխան հարցի, թե սահմանին վերջին օրերի լարվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմը սկսվել է: Ե՛՛թե մտածում եք՝ Ալիևի համար սկսելը հեշտ է, սխալվում եք: Նա օրիանական ընտրված […]

Օդային աղետից զոհվել են 3 հայ

   Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 14-ին, ժամը 01.15-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասկի շրջանի Սպասկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթեւ շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, […]

”Ուրախ եմ, որ հաջողվեց բացել գոլերիս հաշիվը նոր մրցաշրջանում’’. Սարկիսով

”Շիննիկի” դեմ խաղում Հայաստանի հավաքականի և ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը դարձել էր գոլի հեղինակ: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է հանդիպման մասին: -Ինձ համար շատ կարևոր էր գոլ խփել ոչ միայն նրա համար, որ խաղում էի նախկին թիմիս դեմ, այլ որ ցանկանում եմ բոլոր խաղերում գոլ խփել և օգուտ բերել իմ ակումբին: Շատ […]

Սպասվում է անձրև ու կարկուտ

Հուլիսի 14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 15-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: 

Ապրեք երեխեք ջան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ: <<Մաթեմատիկա>> առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: <<Կենսաբանություն>> առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե […]

Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել երեւանյան “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին “Ոսկե ծիրան”-ի անցկացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  այն դարձել է սպասված եւ կարեւոր մշակութային իրադարձություն:  “Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային […]

Դիվերսիայի ժամանակ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում /ֆոտո/

”Այսօր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախարարը հանդիպել է Կարինե Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ: Բժիշկները հավաստիացրեցին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նրա կյանքը փրկել հաջողվել է օպերատիվ տեղափոխման շնորհիվ: Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդների հետ, որոնք այժմ ապաքինվում են”,-Facebook-յան իր էջում […]

“Ոսկե ծիրան”-ը, ծիրանօրհնենքն ու կարմիր գորգը /վիդեո/

Երեկ՝ հուլիսի 13-ին Երեւանում,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ծիրանի օրհնությամբ մեկնարկեց  “Ոսկե ծիրան” 11-րդ միջազգային կինոփառատոնը:Այն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին: Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ Ծիրանօրհնեքը դարձել է հայկական սովորություն եւ աշխարհը սկսում է ճանաչել մեր թե՛ կրոնական, թե՛ ժողովրդական սովորությունները:   ““Ոսկե ծիրանը” միայն կինոփառատոն չէ, այլ` սեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ