20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյուղական համայնքներում կստեղծվեն փրկարար կամավորական ջոկատներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ֆրանսիական ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ հասարակական կազմակերպությունը միասին նախաձեռնել են գյուղական համայնքներում ստեղծել փրկարար կամավորական ջոկատներ: Այս մասին ‘’Հենարան’’ մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Բեռնար Ժանենը:

‘’Ես շատ կարեւորում եմ այս ծրագիրը եւ ամեն ինչ անելու ենք այն կյանքի կոչելու համար: Նախաձեռնությունը պարոն Երիցյանինն է: Նա է մեզ առաջարկել եւ մենք սիրով ընդունել ենք այդ առաջարկը: Ես կապ կհաստատեմ նաեւ Ֆրանսիայի տարբեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ, որպեսզի նրանք էլ մեզ օգնեն այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մենք ցանկանում ենք, որ այդ կամավոր ջոկատներին փոխանցվի հենց ֆրանսիական փորձը’’- ասաց Ժանենը:

Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ով նույնպես կարեւորեց մարզերում կամավոր փրկարարական ջոկատների ստեղծման նախաձեռնությունը: Վերջինս նշեց, որ ծրագրի իրականացման համար նախարարությունը կդիմի նաեւ Հայաստանում ֆրանսիական դեսպանատան օգնությանը:

‘’Կամավոր փրկարարական ջոկատների ստեղծման առումով լավագույնը Ֆրանսիայի փորձն է, մենք ցանկանում ենք, որ այդ փորձն ամբողջությամբ ներդրվի մեզ մոտ, իսկ դրա համար մենք պետք է սերտորեն համագործակցենք Ֆրանսիայի պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ’’- ասաց Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ