17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարը հատուկ ուշադրություն է դարձնում սահմանամերձ գյուղերին /վիդեո/

Այսօր հանրապետության դպրոցներում և բուհերում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Դեռ չլուծված խնդիրների և արված աշխատանքների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը արձանագրեց, որ այս տարի շուրջ քառասուն հազար առաջին դասարանցիներ են ոտք դրել դպրոց:

“Սեպտեմբերի 15-ից վերջնականապես պարզ կդառնալ առաջին դասարան ընդունված աշակերտների թիվը”,-նշեց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ հանրապետությունում յուրաքանչյուր տարի ավելանում են նորոգված դպրոցների թիվը:

“Հանրապետության բոլոր դպրոցներում ջեռուցմման հարցը լուծված է: Ես շինարարական թվերին չեմ տիրապետում,քանի որ դրա համար կա համապատասխան վարչություն:Այսինքն տարբեր դպրոցներ տարբեր ձևով են ջռռուցվում”:

Հովհաննիսյանը հիմնական շեշտադրումը արեց այն հանգամանքի վրա, որ նախարարությունը հակված է այն մոտեցմանը, որ ոչ մի դպրոց չփակվի:

ԿԳՆ ոլորտի պաշտոնյան խոսեց նաև դպրոցներում ազգային երգ ու պարի հատուկ դասընթացների մասին: Նշեց, որ դասավանդումը  սկսվում է հինգերորդ դասարանից և շարունակվելու է վեցերորդ և յոթերորդ դասարաններում:

Խոսելով սահմանամերձ գյուղերի դպրոցներում առկա խնդիրների մասին, մասնավորապես բնակիչների սոցիալական վիճակի Հովհաննիսյանը նկատեց, որ  յուրաքանչյուր ահազանգ լուծվում է անմիջապես նախարարի աջակցությամբ: Այնտեղ չկան երեխաներ, որոնց համար գրքի հարց չլուծվի:

Նարինե Հովհաննիսյանը խոսեց նաև դասագրքերի վճարների մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ