17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Հավանական է, որ ապրիլի 24-ին ”Թուրքիան” կգա Հայաստան

‘’Մինչև 2015 թվականը Հայկական հարցում որևէ նոր քայլ չի լինի’’,-այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը: ‘’Ես չեմ սպասում, որ իրենք հայկական հարցում որևէ նոր քայլ անեն: Թուրքիայի հանրապետությունը սքանչելի դիվանագիտական կորպուս ունի, որը զբաղվում է շատ լուրջ աշխատանքներով: Իրենք լուրջ վտանգ են տեսնում 2015-ին և դրան […]

Ռուսաստանն Ուկրաինայում զինված միջամտություն չի ցուցաբերի. Լավրով

Ուկրաինայում տիրող իրավիճակին Ռուսաստանի կողմից զինված միջամտություն տեղի չի ունենա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: “Զինված միջամտություն չի լինի: Մենք կողմ ենք այս ողբերգության, այս ծանր ճգնաժամի բացառապես խաղաղ կարգավորմանը”,- ասել է Լավրովը` նշելով, որ գլխավորն այն է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Կիեւից պահանջեն դադարեցնել խաղաղ բնակչության դեմ […]

Խցանվել էր նաև միջպետական ճանապարհը

Սեպտեմբերմեկյան խցանումը ոչ միայն մայրաքաղաքում է, այլ նաև Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Մասիսի հատվածում:   Տեղի ունեցած վթարի պատճառով երկու ուղղություններով էլ խցանում էր առաջացել, և վարորդները 10-15 րոպե սպասում էին, որպեսզի ճանապարհը բացվեր: Հարկ է նշել, որ, եթե երթևեկությունը չկարգավորվեր ճանապարհային ոստիկանների կողմից, ապա կատարյալ քաոս կլիներ:

Նախարարը հատուկ ուշադրություն է դարձնում սահմանամերձ գյուղերին /վիդեո/

Այսօր հանրապետության դպրոցներում և բուհերում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Դեռ չլուծված խնդիրների և արված աշխատանքների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը արձանագրեց, որ այս տարի շուրջ քառասուն հազար առաջին դասարանցիներ են ոտք դրել դպրոց: “Սեպտեմբերի 15-ից վերջնականապես պարզ կդառնալ առաջին դասարան ընդունված աշակերտների թիվը”,-նշեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ […]

ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները այցելել են ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:Նախագահները եղել են ՛՛Սարտիս՛՛ իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված ՛՛Գրեյթ փարթներշիփ՛՛ ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության […]

Թուրքիան ու Ադրբեջանը միասին կպայքարեն հորինված “Հայոց ցեղասպանության” դեմ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն ադրբեջանական APA գործակալությանն ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ կպայքարի “հորինված “Հայոց ցեղասպանության”” դեմ, տեղեկացնում է АПА-ն: “Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ես այնքան ջանք կգործադրեմ դրա համար, որքան Ադրբեջանի արտգործնախարարը: Մենք մեր ուժերը կհամադրենք բոլոր հարցերում”,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայ պաշտոնյաների նախընտրած հանգիստը

Ամենաշատ տուրիստ ընդունում է Կալիֆորնիա նահանգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ զբոսաշրջիկները ավելի շատ այցելում են նաև Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա և Գերմանիա: Ադիբեկյանի խոսքով՝ ներկայումս զարգանում է սեքս-տուրիզմը, լեռնագնացությունը: Հարցին, թե տուրիզմի որ տեսակներն ու որ երկրներում են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները, ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Սամվել […]

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական հանդիպում կանցկացնի

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկանցի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ:  Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռիգայի ”Սկոնտո” մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա մեկնել են` Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, […]

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում. Բագրատյանը՝ Քոչարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: ՛՛Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն […]

Ուսուցիչները նույնպես երեխաներ են. տնօրեն

Այսօր գիտելիքի օրն է:  Հանրապետության բոլոր դպրոցներում ուրախ տրամադրություն է և ուսումնական տարվա սկիզբ: Ուրախ տրամադրություն էր նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում: Երգ ու պար, ասմունք, ողջույնի խոսքերը իրար հաջորդելով իրական տոն դարձրին առաջին դասարանցիների մուտքը դպրոց: Ինչպես իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Հայկանուշ Հովհաննիսյանը այս տարի ուրախալի փաստ է արձանագրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ