ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման եւ խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու եւ լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ […]