12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է. Հ. Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:

Կրթական համակարգը հասարակության և պետության հենարանն է և վերջինիս կայացումը Հայաստանի Հանրապետության օրակարգի հիմնախնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում կրթական ոլորտի հետագա կատարելագործումը և շարունակական բարեփոխումները՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ